Ալյոշա Աբրահամյան

հայ ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալյոշա Վարոսի Աբրահամյան (օգոստոսի 28, 1945(1945-08-28), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 26, 2018(2018-08-26), Երևան, Հայաստան), ֆուտբոլի հայ դարպասապահ, ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Ալյոշա Աբրահամյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 28, 1945(1945-08-28)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ օգոստոսի 26, 2018(2018-08-26) (72 տարեկան)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Հասակ 180 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Կենսագրություն խմբագրել

1966-1978 թվականներին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։ 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 (գարնանային) թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թվականների ԽՍՀՄ գավաթակիր։ Մրցելույթներն ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի[1]։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռ. Շառոյան, Ա. Բաբայան, Գ. Եղիազարյան, Ֆուտբոլի հանրագիտարան, Երևան, «Գևորգ-Հրայր» ՍՊԸ, 2005, էջ 5։
  2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին