Էդուարդ Մարգարով
Էդուարդ Արտյոմի Մարգարով (հունիսի 20, 1942[1], Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ, հայ ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ։ Ավարտել տեղի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, խաղացել «Լոկոմոտիվ» և «Նեֆթյանիկ» ակումբներում, 1971 թվականին տեղափոխվել է Երևան։ «Արարատի» կազմում 1971 թվականին նվաճել է ԽՍՀՄ արծաթե, 1973 թվականին՝ ոսկե մեդալներ, 1973, 1975 թվականներին դարձել ԽՍՀՄ գավաթակիր։ 1976 թ. նրա գլխավորությամբ Երևանի ,,Արարատը,, դարձել է ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր, գավաթի եզրափակչի մասնակից:
Էդուարդ Մարգարով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1942[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Պարգևներ և մրցանակներ | «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ |
Կայք | eduardmarkarov.com |
ԽՍՀՄ առաջնություններում, գավաթային խաղերում, Եվրոպայի գավաթակիրների մրցաշարերում խփել է 157 գնդակ։
ԽՍՀՄ հավաքականի կազմում 1966 թվականին մասնակցել է աշխարհի 8-րդ առաջնությանը դարձել բրոնզե մեդալակիր։ Եղել է «Արարատի» ավագ մարզիչը, երկրորդ մարզիչը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը[2]։
ՊարգևներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ «Առանց ֆուտբոլի պարզապես չի կարող ապրել»։ Վերցված է 2009-08-02
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին