Ազրոյանց Էդուարդ Արսենի, նոյեմբերի 9, 1964(1964-11-09), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, ՌԴԲԳԱ[1] ակադեմիկոս։

Էդուարդ Ազրոյանց
Ծնվել էնոյեմբերի 9, 1964(1964-11-09) (59 տարեկան)
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՂրղզստանի համալսարան (1964)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու (1978)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրԽՍՀՄ երկրաբանության նախարարության համակարգ; ԽՍՀՄ պետպլանի պլանավորման և նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտ; ՌԴ կրթության և գիտության նախարարության միկրոտնտեսագիտության ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

1964 թվականին ավարտել է Կիրգիզիայի պետական համալսարանը[2]` «Արդյունաբերության էկոնոմիկա» մասնագիտությամբ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է որպես նորմավորող ԽՍՀՄ երկրաբանության նախարարության համակարգում, 1971-1989 թվականներին հասնելով մինչև պլանային տնտեսագիտական վարչության պետի պաշտոնին, 1990-1991 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ պետպլանի պլանավորման և նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտի[3], ապա, 1994-2004 թվականներին ՌԴ կրթության և գիտության նախարարության[4] միկրոտնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնը։

1991-ից 2004 թվականներին Դոկտորական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտացված խորհուրդների նախագահն էր, «Правила игры»[5], «Полигнозис»[6] ամսագրերի գլխավոր խմբագիրը։ Ազրոյանցը 100-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է։

Գիտական աստիճաններ, կոչումներ խմբագրել

1978 թվականին ստացել է տնտեսագիտության թեկնածուի, 1988 թվականին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճաններ, 1991 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1988 թվականին Ազրոյանցն արժանացել է նաև «ՌԽՖՍՀ վաստակավոր տնտեսագետ»ի կոչման։ ՌԴԲԳԱ ակադեմիկոս է։

Գիտական գործունեություն խմբագրել

Տնտեսական մեխանիզմի կատարելագործման խնդիրների շուրջ հետազոտություններն ընդգրկում են Ազրոյանցի գիտական հետաքրքրությունների առաջին շրջանը, որից հետո նրա գիտական ուսումնասիրությունների առարկան գլոբալացման ժամանակակից գործընթացներնեն, դրա էության, սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերի բացահայտումը, որոնք դիտարկում է երեք տեսանկյունից՝ որպես հիմնահարց, որպես իրականություն և որպես գործընթաց։ Գլոբալացման բնույթի նրբություններն Ազրոյանցը որոնում է դրա ծագման պատմագիտական հետազոտության մեջ, որն ընդունում է որպես համաշխարհային պատմական գործընթաց, որում առկա է ծագող ու անհետացող, փոխազդեցիկ միտումների ամբողջ շղթա։ Ըստ Ազրոյանցի հայացքների, պրոցեսը և միտումը միմյանց հետ հարաբերվում են որպես ամբողջ և մաս։ Իբրև սոցիալական համակարգի զարգացում` դա ուղղված է սահմանային ամբողջականության հասնելուն։ Պատմական պրոցեսի այդ նպատակային ֆունկցիան նա անվանում է գլոբալացում։

  Պատմության ցանկացած հատվածում միշտ առկա են ինչպես ինտեգրացիոն, այնպես էլ ապաինտեգրացիոն միտումներ։ Ուստի միշտ ունենում ենք երկու այլընտրանքներ, որոնք ձևականորեն կապված են գլոբալացման հետ.
G (Գլոբալացում) I ≈ (ինտեգրացիա) + D (ապաինտեգրացիա)

Եթե անտեսենք պատմության առանձին հատվածները, ապա կարելի է ասել, որ ինտեգրացիոն պրոցեսները գերազանցում են ապաինտեգրացիոն պրոցեսներին։ Ստացվում է, որ գլոբալացումը պատմական պրոցեսների նպատակն է, ինտեգրացիան և ապաինտեգրացիան դրա դինամիկան որոշող միտումները

 

[7]:

Մատենագիտություն խմբագրել

  • Бригадный подряд на геологоразведочных работах / Э. А. Азроянц, 73 с. 21 см, М. Недра 1982Экономика и хозяственный механизм геологоразведочного производства / Э. А. Азроянц, 189 с. 21 см, М. Недра 1984
  • Внедрение бригадного подряда на геологоразведочных работах / Э. А. Азроянц, Г. С. Александров, 40 с. ил. 20 см, М. ВИЭМС 1983
  • Государственное регулирование уровня заработной платы на предприятиях Франции / Азроянц Э. А., Карлова О. К., 47 с. 20 см, М. НИИУ 1992
  • Глобализация: Катастрофа или путь к развитию? Новый век. 2002
  • Комплексный анализ хозяйственной деятельности геофизической партии [Текст] / Э. А. Азроянц. - Москва : [б. и.], 1969. - 45 с
  • Немарковские процессы и их приложения / Э. А. Азроянц, Л. А. Шелепин. - М., 1998. - 52 с.
  • Некоторые вопросы реализации общественного продукта и его пропорций в социалистическом расширенном воспроизводстве [Текст] : Автореферат дис. на соискание ученой степени кандидата экономических наук. (08.00.01) / Ташк. ин-т нар. хоз-ва. - Ташкент : [б. и.], 1973. - 36 с.
  • Оценка трудовой стоимости разведанных месторождений полезных ископаемых : [Обзор] / Э. А. Азроянц, 32 с. граф. 20 см, М. Отд-ние НТИ ВИЭМС 1982
  • Перестройка хозяйственного механизма в геологоразведочном производстве / Э. А. Азроянц, 253,[1] с. 22 см, М. Недра 1992
  • Рабочему об экономике геологоразведочных работ : Справочник / Э. А. Азроянц, Ф. П. Семилякин, 157,[2] с. 21 см, М. Недра 1990
  • Рыночная экономика : Словарь / [Э. А. Азроянц и др.]; Под общ. ред. Г. Я. Кипермана. - 2-е изд., доп. - М. : Республика, 1995. - 495 с.
  • Современная картина мира. Формирование новой парадигмы : [Сб. ст. / Отв. ред. Азроянц Э. А., Самохвалова В. И.]. - М. : Ин-т микроэкономики, 1997. - 171,[1] с.
  • Структура геологических служб, основные принципы планирования, финансирования и управления геологоразведочными работами в отдельных странах - членах СЭВ и СФРЮ. / Э. А. Азроянц, Р. Г. Салахов М. ВИЭМС 1985
  • Управление предприятиями государственного сектора во Франции / Э. А. Азроянц, О. К. Карлова, 91,[1] с. 21 см, М. НИИУ 1992
  • Холдинги / Э. А. Азроянц, Б. А. Ерзнкян ; НИИ управления, 26 см, М. НИИУ 1992
  • Эффективность капитальных вложений и основных производственных фондов на геологоразведочных работах [Текст] / Э.А. Азроянц, В.Ф. Диденко, М.А. Абдувалиев ; М-во геологии СССР. - Москва : Недра, 1977. - 96 с.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել