Էդնա Օ՚Բրայեն
Էդնա Օ՚Բրայեն (անգլ.՝ Edna O'Brien, դեկտեմբերի 15, 1930[1][2][3][…] կամ դեկտեմբերի 15, 1932[4], Թոմգրեյնի, Իռլանդական ազատ պետություն), իռլանդացի գրող, որը գրում է անգլերեն լեզվով։ Ֆիլիպ Ռոթը բնութագրել է նրան որպես «ամենաօժտված կին, որը հիմա գրում է անգլերեն», այն ժամանակ, երբ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը անվանել է նրան «իր սերնդի մեծագույն գրողներից մեկը»։
Էդնա Օ՚Բրայեն անգլ.՝ Edna O'Brien | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1930[1][2][3][…] (93 տարեկան) կամ դեկտեմբերի 15, 1932[4] (91 տարեկան) |
Ծննդավայր | Թոմգրեյնի, Իռլանդական ազատ պետություն |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Երկեր | Քաղաքի աղջիկները և Խաղաղության զոհեր |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, վիպասան, կենսագիր, սցենարիստ և վիպասան |
Աշխատավայր | Դուբլինի համալսարանական քոլեջ |
Ամուսին | Ernest Gébler? |
Զբաղեցրած պաշտոններ | Booker Prize judge? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Աոսդանա[5] և Թագավորական գրական ընկերություն |
Երեխաներ | Carlo Gébler? |
Edna O'Brien Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍտացել է վանական դաստիարակություն, 1941-1946 թվականներին դաստիարակվել է Գթության քույրերի մոտ։ Այնուհետև սովորել է դեղագործական քոլեջում։ 1954 թվականին ամուսնացել է, 1959 թվականին տեղափոխվել է Լոնդոն։
1960 թվականին հրապարակել է «Գյուղացի աղջիկները» վերնագրով իր առաջին վեպը, որը եռերգության սկիզբ է դարձել, ունեցել է զգալի հաջողություն և 1984 թվականին տեղափոխվել է էկրան (ֆիլմը ներկայացվել է BAFTA մրցանակի)։ Դրան հետևել են «Միայնակ աղջիկը» (1962) և «Աղջիկն ամուսնական երանության մեջ» (1964) վեպերը։ Նրա մյուս ստեղծագործություններից հայտնի է Վիրջինիա Վուլֆի մասին «Վիրջինիա» դրաման (1981), որը հաջողությամբ ներկայացվել է Մեծ Բրիտանիայում (գլխավոր դերում՝ Մեգի Սմիթ), Կանադայում և ԱՄՆ-ում։ Գրել է Ջոյսի (1999) և Բայրոնի (2009) կենսագրությունները։
2006 թվականից Դուբլինի համալսարանական քոլեջում անգլիական գրականության պրոֆեսոր է։ Նրա վեպերն ու վիպակների գրքերը թարգմանվել են շատ լեզուներով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Биография, библиография(անգլ.)
- Биография
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդնա Օ՚Բրայեն» հոդվածին։ |