Էդիկ Միսակի Բախշինյան (դեկտեմբերի 3, 1934(1934-12-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2002), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ, օդաչու։ Սոցիալիստական աշխատանքի հերոս[1]։ ԽՄԿԿ անդամ։

Էդիկ Բախշինյան
Ծնվել էդեկտեմբերի 3, 1934(1934-12-03)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2002
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունօդաչու
ԱշխատավայրՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1934 թվականին Երևանում։ 1957 թվականից զբաղվել է տնտեսական, հասարակական և քաղաքական գործունեությամբ։ 1957-2002 թվականներին եղել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության Յակ-12 ինքնաթիռի փոքր ավիացիայի օդաչու, մագիստրալային ավիացիայի օդաչու, ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության թռիչքային և շտուրմանական բաժնի վարիչ, «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության թռիչքային ծառայության մեթոդաբանական կենտրոնի պետ, նախարարության պատասխանատու աշխատակից, Հայաստանի քաղավիացիայի նախարար[1][2]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1983 թվականի փետրվարի 4-ի հրամանագրով նրան շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ[1]։

Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 9-րդ գումարման պատգամավոր (1975-1980)։

Մահացել է Երևանում, 2002 թվականին։ Թաղված է Զեյթունի գերեզմանատանը[1][3]։

Սխրագործություն խմբագրել

Հերոսաբար կանխել է սեփական ինքնաթիռի գրավումը[4]` ստանալով դանակի 9 վիրավորում[5]։ Այդ սխրանքի համար նա պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Գրականություն խմբագրել

  • Հանրագիտական բառարան, Ե., 2016, էջ 281։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Эдик Мисакович Бахшинян
  2. Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ.,Հ.1,Աբալյան-Ղուշչյան,2005:
  3. «Էդիկ Միսակի Բախշինյանի գերեզմանի մասին տեղեկություն hush.am կայքում».
  4. «Օդանավի առեւանգման փորձերը հայկական ավիացիայում. ինչպես չհաջողվեց փախչել Թուրքիա». Hetq.am. 2021 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  5. «Քշի Թուրքիա…».
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիկ Բախշինյան» հոդվածին։