Էդիլսոն Մենդես Գիմարայնս

բրազիլական Ֆուտբոլիստ

Էդիլսոն Մենդես Գիմարայնս (առավել հայտնի է որպես Էդիլսոն, պորտ.՝ Edílson Mendes Guimarães, հուլիսի 27, 1986(1986-07-27)[1][2], Nova Esperança, Paraná, Պարանա, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ։ «Գրեմիո» ակումբի պաշտպան։

Էդիլսոն Մենդես Գիմարայնս
Edílson Mendes Guimarães
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 27, 1986(1986-07-27)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Nova Esperança, Paraná, Պարանա, Բրազիլիա
Հասակ 177
Քաշ 78
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գրեմիո
Համար 2
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2005 Բրազիլիա Ավաի
2005 Բրազիլիա Վիտորիա
2005 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 5 (1)
2006-2007 Բրազիլիա Ավաի
2008 Բրազիլիա Վերանոպոլիս
2008 Բրազիլիա Գուարանի (Պալոսա)
2008 Բրազիլիա Պոնտե Պրետա
2008 Բրազիլիա Ժոինվիլ
2008 Բրազիլիա Ժուվենտուս (Ժարագուա)
2010-2011 Բրազիլիա Գրեմիո 27 (2)
2011  Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե 18 (1)
2011-2012 Բրազիլիա Գրեմիո 16 (0)
2013-2014 Բրազիլիա Բատաֆոգո 46 (3)
2015-2016 Բրազիլիա Կորինտիանս 34 (1)
2016—մ.հ. Բրազիլիա Գրեմիո 52 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Էդիլսոնը «Ավաի» ակումբի սան է։ Ֆլորիանոպոլիսի ակումբի հիմնական կազմում իր նորամուտը կատարել է 2004 թվականին։ 2005 թվականին նա տեղափոխվել է Սալվադորի «Վիտորիա» ակումբ, որի հետ հաղթել է Բաիա նահանգի առաջնությունում, իսկ տարվա երկրորդ կեսն անցկացրել է «Ատլետիկո Մինեյրո» ակումբում։ Դրանից հետո նա վերադարձել է «Ավաի»։ 2008 թվականին Էդիլսոնը փոխել է հինգ ակումբներ` «Վերանոպոլիս», «Գուարանի» (Պալոսա), «Պոնտե Պրետա», «Ժոինվիլ» և «Ժուվենտուս» (Ժարագուա դու Սուլ)։ 2009-2010 թվականներին նա խաղացել է «Պոնտե Պրետայում», բայց կարգապահության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով հեռացել է թիմից[3]։

2011 թվականին Էդիլսոնը տեղափոխվել է «Գրեմիո», որը 2010 թվականի հաղթել է Գաուշու լիգայում։  2011 թվականին նա վարձավճարով հանդես է եկել «Ատլետիկո Պարանաենսեում»։

2013-2014 թվականներին նա հանդես է եկել «Բոտաֆոգոյի» կազմում, և «միայնակ աստղին» օգնել է 2013 թվականին դառնալ Ռիո դե Ժանեյրոյի նահանգի չեմպիոն։  Սակայն ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով հեռացել է թիմից[3]։ Հաջորդ երկու տարիներն անցկացրել է «Կորնինթիանսում» և 2015 թվականին եղել է այս թիմի հիմնական խաղացողներից մեկը, և ակումբի կազմում դարձել Բրազիլիայի չեմպիոն[3][4]։

2016 թվականին Էդիլսոնը կրկին սկսել է խաղալ «Գրեմիոյում»։ Նա «հրացանակիրներին» օգնել է նվաճել 2016 թվականի Բրազիլիայի գավաթը[4], իսկ 2017 թվականին Լիբերտադորեսի գավաթը։

Անձնական կյանք խմբագրել

Էդիլսոնն ամուսնացած է Կառոլինա Սերեպրինի հետ, 2017 թվականին ծնվել է զույգի որդին` Ժոակինը[5]։

Ձեռքբերումներ խմբագրել

  •   Բրազիլիայի չեմպիոն (1) – 2015
  •   Բրազիլիայի գավաթի դափնեկիր (1) – 2016
  •   Լիբերտադորեսի գավաթակիր (1) – 2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 «Edílson - ex-jogador do Corinthians» (պորտուգալերեն). meutimao.com.br. 2016 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. 4,0 4,1 Beto Azambuja (2017 թ․ սեպտեմբերի 13). «Líder no Grêmio, Edílson esquece demissão do Bota: "Ressentimento algum"» (պորտուգալերեն). Globo. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. «Nasce Joaquim, filho do lateral Edílson do Grêmio» (պորտուգալերեն). clicrbs.com.br. 2017 թ․ հուլիսի 31. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիլսոն Մենդես Գիմարայնս» հոդվածին։