Ֆաննի Ջաբկովսկի, ավելի հայտնի է Ֆաննի Էդելման անունով (փետրվարի 27, 1911(1911-02-27), Սան Ֆրանցիսկո, Կորդովա, Արգենտինա - նոյեմբերի 1, 2011(2011-11-01)[1], Բուենոս Այրես, Արգենտինա)[2], արգենտինացի քաղաքական գործիչ, Իսպանիայի երկրորդ հանրապետության Ինտերնացիոնալ բրիգադների միավորման անդամ։ Նա Արգենտինայի կոմունիստական կուսակցության պատվավոր նախագահն էր մինչև կյանքի վերջին օրը։

Ֆաննի Էդելման
Դրոշ
Դրոշ
Արգենտինայի կոմունիստական կուսակցության նախագահ
ապրիլի 15, 1970 – նոյեմբերի 1, 2011
Նախորդող Վիկտորիո Կոդովիլյա
Հաջորդող Պատրիսիո Էչեգարայ
 
Կուսակցություն՝ Արգենտինայի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 27, 1911(1911-02-27)
Ծննդավայր Սան Ֆրանցիսկո, Կորդովա, Արգենտինա
Վախճանի օր նոյեմբերի 1, 2011(2011-11-01)[1] (100 տարեկան)
Վախճանի վայր Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն  Արգենտինա
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ֆաննի Ջաբկովսկին ծնվել է Կորդովայում, հայրը ռումինացի էր, մայրը՝ ռուս, ով գաղթել էր Ռուսական կայսրության հակահրեական պոգրոմից։ Ֆաննիի ընտանիքը տեղափոխվել է Բուենոս Այրես, երբ նա 13 տարեկան էր։ Ֆաննին աշխատել է տեքստիլ արդյունաբերությունում, ինչպես նաև եղել է երաժշտության ուսուցիչ[3]։

1934 թվականին Խոսե Ֆելիքս Ուրիբուրուի ընտրական կեղծիքների պատճառով նա դուրս մղվեց և միացավ Միջազգային կարմիր օգնությանը[2]։

1936 թվականին Ֆաննի Ջաբկովսկին ամուսնացավ լրագրող և հասարակական գործիչ Բեռնարդո Էդելմանի հետ, ու նրանք երկուսով միասին զորացրվեցին Կոմունիստական կուսակցությունից և 1937 թվականին Վալենսիայում ընդգրկվել են Հանրապետական դիմադրության շարքում։ Ֆաննի Ջաբկովսկին վերցնում է ամուսնու ազգանունը և դառնում Ֆաննի Էդելման[2]։ Բեռնարդոն թղթակցում էր Nueva España թերթին, միառժամանակ ներկայացնելով ՄՕՊՌ-ի շահերը, օրինակ կոմունիստական զինվորներին նյութերի տրամադրումը։

Ֆաննի էդելմանը իսպանական պայքարի ժամանակ հայտնի է դարձել և Արգենտինա է վերադարձել միայն 1937 թվականին։ Որպես կոմունիստական կուսակցության առաջնորդ, նա աջակցում էր բոլոր միջազգային «մարտերին», որոնք առաջնորդվում էին կուսակցության կողմից։ 1947 թվականին աշխատել է Արգենտինայի կանանց միության ստեղծման համար։ 1972 թվականին դարձել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի ղեկավար[2]։

Ֆաննի Էդելմանը մահացել է 2011 թվականի նոյեմբեր 1-ին՝ Բուենոս Այրեսում[2]։ Նա ունի դուստր՝ Լյուսի Էդելմանը[4]։

Պարգևներ խմբագրել

  •   Կուբա: Խոսե Մարտիի շքանշան (Order of José Martí), մարտի 11[2]։
  • Անա Բետանկուրի շքանշան (Կուբացի կանանց ֆեդերացիայի համար), 1974։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.cubanradio.cu/index.php/news-on-the-radio/1-national-news/1332-fanny-edelman-communist-and-forerunner-of-womens-struggles-passes-away-
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «A los 100 años murió Fanny Edelman» (Spanish). Página/12. 2011 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. (Իսպաներեն) Alejandro Rebossio, Fanny Edelman, el corazón del Partido Comunista argentino, Elpais.com, 3 November 2011
  4. (Իսպաներեն) Isidoro Gilbert, Murió Fanny Edelman, una histórica del PC, Clarin.com, 2 November 2011

Արտաքին հղումներ խմբագրել