Էդգար Վոոգ (Edgar Woog, ապրիլի 24, 1898(1898-04-24)[1][2] - հունիսի 20, 1973(1973-06-20)[1][2]), շվեյցարացի կոմունիստ քաղաքական գործիչ։ Մասնագիտությամբ գրադարանավար։

Էդգար Վոոգ
Ծնվել էապրիլի 24, 1898(1898-04-24)[1][2]
Մահացել էհունիսի 20, 1973(1973-06-20)[1][2] (75 տարեկան)
Քաղաքացիություն Շվեյցարիա[2]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՇվեյցարիայի ազգային խորհրդի անդամ
ԿուսակցությունՇվեյցարիայի կոմունիստական կուսակցություն

1916 թվականին մտել է Շվեյցարիայի սոցիալիստական երիտասարդության կազմակերպության մեջ։ 1919 թվականին մեկնել է Մեքսիկա, մասնակցել Մեքսիկայի կոմունիստական կուսակցության հիմնադրմանը (1919)։ Եղել է Կոմինտերնի III—V կոնգրեսների պատվիրակ, ԿԻԳԿ (1922-1924) և ԿԻԴԿ ինտերնացիոնալ վերահսկիչ հանձնաժողովի (1924-1928) անդամ։ 1928-ից 1935 թվականներին աշխատել է ԿԻԳԿ ապարատում։ 1935 թվականին վերադարձել է հայրենիք և ընգրկվել Շվեյցարիայի կոմունիստական կուսակցության կազմում։ 1944 թվականին մասնակցել է Շվեյցարիայի աշխատանքի կուսակցության (ՇԱԿ) հիմնադրմանը։ 1944 թվականից եղել է ՇԱԿ ԿԿ և ԿԿ ղեկավարող կոմիտեի անդամ։ 1946 թվականին նշանակվել է ՇԱԿ փոխնախագահ, 1949 -ին՝ գլխավոր քարտուղար։ 1968 թվականի նոյեմբերից եղել է ՇԱԿ ԿՎՀ նախագահ։ 1947-1955 թվականներին եղել է պառլամենտի դեպուտատ։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։