Էդգար Հովսեփյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդգար Մովսեսի Հովսեփյան (1928, մարտի 18, Նյու Յորք - 2014[2]), նյարդավիրաբույժ։ Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) բժշկական քոլեջի նյարդավիրաբուժության բաժնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր (1997 թ.)։
Ծնվել է | մարտի 18, 1928 |
---|---|
Ծննդավայր | Նյու Յորք |
Մահացել է | 2014[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Հորաս Մաննի դպրոց |
Մասնագիտություն | նյարդավիրաբույժ |
Ծնողներ | Մովսես Հովսեփյան |
Բժիշկ, հասարակական գործիչ Մովսես Հովսեփյանի որդին է։
Կենսագրություն
խմբագրել1949 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանի քոլեջը, 1953 թվականին՝ նույն համալսարանի բժիշկների ու վիրաբույժների բաժինը։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հովսեփյանը Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի Առաջնորդարանի հետ ստանձնել է ՀՀ բժշկական օգնության ծրագրերի համակարգումը։ Նրա անմիջական ղեկավարությամբ ամերիկյան մի խումբ անվանի բժիշկներ ստեղծեցին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) բժշկական հանձնախումբը, որի բժշկական ծրագրերի մեջ հատկանշական են հայ մասնագետների վերապատրաստման և Հանրապետական գիտաբժշկական գրադարանի զարգացման հարցերը[3]։ 1998 թվականին գրադարանը միացավ Ինտերնետ համակարգչային ցանցին, որի ֆինանսավորումն իրագործեց ՀՕՖ-ը՝ Հովսեփյանի նախաձեռնությամբ[4]։
Պարգևներ
խմբագրելԵրկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Հովսեփյանն արժանացել է «Էլիս կղզու» պատվո շքանշանի (1986 թ.)։ Հայ ժողովրդին ցուցաբերած ծառայությունների համար Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմի Առաջնորդարանը 1992 թ.-ին Հովսեփյանին շնորհել է Տարվա հայը (Armenian of the Year) պատվավոր տիտղոսը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.library-archives.cumc.columbia.edu/finding-aid/edgar-m-housepian-papers-circa-1950-2010
- ↑ Edgar M. Housepian (1928-2014)
- ↑ Dr. Edgar Housepian; led quake relief effort
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Աղբյուրներ
խմբագրել- Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |