Զաքիր Թոֆիկի Յուսիֆով (ադրբ.՝ Zakir Tofiq oğlu Yusifov, սեպտեմբերի 29, 1956, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 11, 1992, Խաչգետիկ), ադրբեջանցի օդաչու, մայոր, Ադրբեջանի ազգային հերոս։

Զաքիր Յուսիֆով
Ծնվել էսեպտեմբերի 29, 1956(1956-09-29)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 11, 1992(1992-10-11) (36 տարեկան)
Մահվան վայրԽաչգետիկ
ԳերեզմանՇեհիդների պուրակ
Քաղաքացիություն Ադրբեջան
Մասնագիտությունօդաչու և ռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ադրբեջանի ազգային հերոս

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 29-ին Բաքվում։ 1980 թվականին ընդունվել է Ադրբեջանական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1990 թվականի Բաքվի կոտորածներից հետո Զաքիր Յուսիֆովը կուսկոմիսիա է եկել և սեղանին դրել կուստոմսը և կուսակցությունից հեռացնելու դիմումը։

Արցախյան պատերազմ խմբագրել

1992 թվականին ադրբեջանական բանակի օդաչուները ռազմական թռիչքները սովորաբար զույգով էին կատարում։ Դրանցից մեկն էր Զաքիր Յուսիֆովի և Զաքիր Մեջիդովի զույգը։

1992 թվականի օգոստոսի 6-ին Աղդերեի ճակատի Կասապետ գյուղի մասում, որտեղ գտնվում էին հայկական ուժերը, Յուսիֆովը և Մեջիդովը աջակցում էին ադրբեջանական բրիգադի գրոհին։ Կոճակին մեկ անգամ սեղմեով Զաքիր Յուսիֆովը մարտից դուրս է գալիս և փոխանցում տեղը Զաքիր Մեջիդովին։ Սակայն երկրորդ ուղղաթիռը խփվել էր, և կողում գտնվող Զաքիր Մեջիդովը, Ռուսլան Պոլովինկան և Ջավանշիր Ռագիմովը ոչնչացվեցին հայկական ուժերի կողմից։