Խաչգետիկ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 38 կմ հարավ-արևելք։ Մտնում է Աղավնատուն համայնքի մեջ[2]։

Գյուղ
Խաչգետիկ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Աղավնատուն
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Խաչգետիկ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Խաչգետիկ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Սաֆիյան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետւթյան արևմտյան հատվացում Քաշաթաղի շրջանում նաղկինում Արցախի Բերձոր գավառում։ Բնակավայրը տեղակայված է Հակարի գետի միջին հոսանքի ձախափնյա ձորալանջին[4]։

Պատմություն խմբագրել

19-րդ դարում քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի հիմնականում հայաթափվել էին։ Սաֆիան գյուղի հարևանությամբ էր գտնվում Արցախի վաղ միջնադարյան բնակավայրերից մեկը Խաչգետիկը, որի հետքերը մինչև այսօր տեսանելի են[4]։

19-րդ դարի երկրրորդ կեսին Սաֆիանում բնակություն էին հաստատել թրքախոս քոչվոր քրդերի մի քանի ընտանիքներ։ Մի քանի տասնամյակի ընդացքում Սաֆիան և Խաչգետիկ գյուղերում գտնվող պատմամշակութային հուշառձանները թուրքերի և քրդերի կողմից համայնատարած ավերվել են[4]։

Սաֆիանը 1923 թվականին թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդստանի, իսկ 1930 թվականին Լաչինի շրջանի կազմի մեջ։ 1995 թվականին ՀՀ բնակավայրերից, մասնավորապես Երևանից և Գյումրիից այստեղ հաստատվեցին մի քանի ընտանիք[4]։

Ադրբեջանում խորհդային կարգերի հաստատվելուց հետո Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։

Քանի որ վերոհիշյալ գյուղը և նրա շրջակայքում գտնվող մյուս բնակավայրերը ԼՂԻՄ-ին առավել մոտ էին գտնվում,ուստի խորհրդային տարիներին Բաքվի իշխանությունների կողմից արագ բնակեցվում էին է թուրքերի և քուրդ նոր ընտանիքներով[4]։

Ազատագրվել է 1993 թվականի սեպտեմբերին, բնակեցվել է 1999 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[5]։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 32 մարդ է։ 2015 թվականին Խաչգետիկ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 47 մարդ, կա 11 տնտեսություն[6]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[7].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 27 29 27

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 534
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 610.
  5. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  6. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 330.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։