Զվարթ Ղուկասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զվարթ Հովհաննեսի Ղուկասյան (հոկտեմբերի 15, 1911[1], Դելիբաբա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 6, 1980[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, գրականագետ, գրող։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1971)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1968 թվականից։
Զվարթ Ղուկասյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1911[1] |
Ծննդավայր | Դելիբաբա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 6, 1980[1] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրականագետ և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1943) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1971) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Գրական թերթ, Պիոներ կանչ, Հայաստանի աշխատավորուհի, ՀԿԿ[1] և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ[1] |
Զվարթ Ղուկասյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրել1918 թվականին ընտանիքով գաղթել է Ալեքսանդրապոլ։ 1930-1938 թվականներին որպես լինոտիպիստ աշխատել է տպարանում։ 1943 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Սովորելուն զուգընթաց աշխատել է «Գրական թերթ»-ի, «Պիոներ կանչ»-ի, «Ագիտատորի բլոկնոտ»-ի և «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի խմբագրություններում, ռադիոկոմիտեում։ Եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար (1951-1953, 1954-1955), ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ (1956-1958)։ 1958-1980 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուում։ 1949 թվականին «Ռուս-հայ գրական կապերը նախառևոլյուցիոն շրջանում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականին «Գրականության կուսակցականության լենինյան ուսմունքը և հայ գրականագիտությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Հրատարակել է «Պատմվածքներ» (1958), «Ոտնահետքերը ցանկապատի մոտ» (1974) ժողովածուները, «Ռուս-հայ գրական կապերը նախառեվոլյուցիոն շրջանում» (1961), «Ժամանակակից սովետահայ վեպը (1953-1963)» (1964), «Գրականության կուսակցականության լենինյան ուսմունքը և հայ գրականագիտությունը» (1970) աշխատությունները։
ՀԽՍՀ III —IV գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։
Երկեր
խմբագրել- Հպարտություն, Երևան, Հայպետհրատ, 1947, 80 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 155 էջ։
- Ռուս-հայ գրական կապերը նախառևոլյուցիոն շրջանում, Երևան, Հայպետհրատ, 1961, 250 էջ։
- Ժամանակակից սովետահայ վեպը (1953-1963), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1964, 240 էջ։
- Գրականության կուսակցականության լենինյան ուսմունքը և հայ գրականագիտությունը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1970, 342 էջ։
- Ոտնահետքերը ցանկապատի մոտ (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1974։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվարթ Ղուկասյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 52)։ |