Բացել գլխավոր ցանկը

Զուլեյկա Ռոբինսոն (անգլ.՝ Zuleikha Robinson, հունիսի 29, 1977(1977-06-29)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Իդալգո», «Վենետիկյան վաճառական», «Միայնակ սլաքներ», «Նոր Ամստերդամ», «Կորուսյալները» և «Հռոմ» ֆիլմերում ու հեռուստասերիալներում խաղացած դերերով։

Զուլեյկա Ռոբինսոն
Zuleikha Robinson 2010.jpg
Ծնվել էհունիսի 29, 1977(1977-06-29)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա[2]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
zuleikharobinsononline.com

ԿենսագրությունԽմբագրել

Զուլեյկա Ռոբինսոնը ծնվել է 1977 թվականի հունիսի 29-ին Լոնդոնում։ Նրա հայրը անգլիացի է, մայրը՝ հնդկամուսուլմանական ծագմամբ բիրմանուհի[3][4]։ Նրա անունը պարսկական արմատներ ունի[3]։ Զուլեյկան ավարտել է Լոս Անջելեսի Դրամատիկ արվեստի ամերիկյան ակադեմիան։ Նրա երակներով հոսում է պարսիկների, մալայացիների և շոտլանդացիների արյունը։

Ռոբինսոնն իր դերասանական կարիերան սկսել է 2000-ական թվականներին։ Հանդիսատեսին հայտնի է «Միայնակ սլաքներ» հեռուստասերիալում խաղացած Իվ Ադել Հարլոուի դերով։ Նա խաղացել է ոչ մեծ, բայց բավականին նշանակալի դեր (ստրկուհի Գայա) «Հռոմ» հեռուստասերիալում («HBO»-ի արտադրությունը)։ Խաղացել է Էվա Մարկես դետեկտիվի դերը «Նոր Ամստերդամ» հեռուստադրամայում (FOX-ի արտադրությունը) և «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում։ 2004 թվականին «Իդալգո» ֆիլմում խաղացել է Ջազիրուի, իսկ «Վենետիկյան վաճառական» ֆիլմում Ջեսիկայի դերը։

2009 թվականին Զուլեյկային հրավիրել են «Կորուսյալները» հեռուստասերիալ («ABC»-ի արտադրությունը), որի հինգերորդ եթերաշրջանում նա խաղացել է խորհրդավոր Իլանայի դերը[5]։ «Կորուսյալների» վեցերորդ եթերաշրջանում նա կրկին հանդես է գալիս Իլանայի դերով, բայց այս անգամ ոչ թե որպես հրավիրված դերասանուհի, այլ հիմնական դերասանական խմբի անդամ։

2015 թվականին նկարահանվել է «Fox» ալիքի «Հետևորդները» հեռուստասերիալում։

2016 թվականին Ռոբինսոնը ստացել է Շոնդրի Ռայմսի «Դեռևս կապված» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 Միայնակ սլաքներ The Lone Gunmen Իվ Ադել Հարլոու
2002 Գաղտնի նյութեր The X-Files Իվ Ադել Հարլոու / Լոիս Ռանս
2004 Իդալգո Hidalgo Ջազիրա
2004 Վենետիկյան վաճառական The Merchant of Venice Ջեսիկա
2007 Հռոմ Rome Գայա
2008 Նոր Ամստերդամ New Amsterdam Էվա Մարկես
2009–2010 Կորուսյալները Lost Իլյանա Վերդանսկի
2012 Հայրենիք Homeland Ռոյա Համադ
2013 Մենտալիստը Mentalist բժիշկ Սոնյա Քիդ
2014 Արհեստական բանականություն Intelligence Ամելիա Հեյս
2013–2014 Մի անգամ Հրաշքների աշխարհում Once Upon a Time in Wonderland Ամարա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. https://www.aada.edu/alumni/notable-alumni#decade:all/orderby:all/display:panel/perpage:All
  3. 3,0 3,1 Sengupta Reshmi (30 May 2005)։ «Living up to her namesake...»։ Telegraph India։ Վերցված է 6 May 2009 
  4. Evening Standard Magazine (11 Dec 2009), Daily Mail Group, United Kingdom.
  5. Mitovich, Matt (4 September 2008)։ «Lost Gives New Amsterdam Star New Role»։ TV Guide։ Վերցված է 22 December 2008 

Արտաքին հղումներԽմբագրել