Զորկա Յորդանովա
Զորկա Յորդանովա (բուլղար․՝ Зорка Йорданова, դեկտեմբերի 6, 1904, Սոֆիա, Բուլղարիա - սեպտեմբերի 1, 1970, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի դերասանուհի, Բուլղարիայի ժողովրդական արտիստ։
Զորկա Յորդանովա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1904 |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մահացել է | սեպտեմբերի 1, 1970 (65 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Դանիելայի թատերական ստուդիայում, բեմելը կայացել է 1923 թվականին ազգային թատրոնում Լեոնիդ Անդրեևի «Ապտակ ստացողը» ներկայացմամբ։ 1920-ական թվականներին Բուլղարիայի մշակույթի նախարարության կողմից գործուղվել է Վիեննա, Բեռլին, Փարիզ՝ կատարելագործելու թատերական հմտությունները։ Այնուհետև աշխատել է Վազովի անվան Սոֆիայի թատրոնում։
1931 թվականին նկարահանվել է «Անհետ գերեզմաններ» կինոնկարում։ Երիտասարդ տարիքում հիմնականում խաղացել է տանջված երիտասարդ կանանց մելամաղձոտ, ողբերգական դերեր, 1940-1950-ական թվականներին խաղացել է դրամատիկ դերեր։
Հետմահու տպագրվել են նրա հուշերը։
Գրականություն
խմբագրել- Каракостов С. Очерци за наши артисти. Лириката на Зорка Йорданова // Годишник на ВИТИЗ, т. 5. — София, 1960—1961. — С. 43—73.
- Енциклопедия на българския театър: Актьори, режисьори, драматурзи, сценографи, композитори, педагози, хореографи, критици, театри, институции, печат. — София: Труд, 2008. — С. 198. (բուլղ.)
Արտաքին հղումներ
խմբագրել