Զորի Զորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զորի Նավասարդի Զորյան (1886, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1943, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ, զոհվել է ավտովթարից), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՀԴ անդամ։
Զորի Զորյան վրաց.՝ ზორი ნავასარდის ძე ზორიანცი | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1886 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1943 |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Թիֆլիսի գիմնազիան, սովորել պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1917 թվականին ընտրվել է Ախալցխայի քաղաքագլուխ։
Զորյանի օրոք Ախալցխայում հիմնադրվել և տպագրվել է «Շարժում» (1917-1918) թերթը։ 1917-1921 թվականներին ղեկավարել է Ախալցխայի ինքնապաշտպանությունը։ Հատկապես աչքի է ընկել թուրքերի կողմից Ախալցխայի պաշարման (29/12/1917 - 26/2/1918) ընթացքում, հմտորեն կազմակերպել է քաղաքի ինքնապաշտպանությունը, կարողացել է կանխել քաղաքի հայ և թուրք ազգաբնակչության հնարավոր բախումները։
Ախալցխայում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո տեղափոխվել է Թիֆլիս։ 1937 թվականին ձերբակալվել է, ազատվելուց հետո (1940 թվականից) ապրել և աշխատել է Թբիլիսիում։
Զորյանի անունով փողոց է կոչվել Ախալցխայում[1]։
Գրականություն
խմբագրել- Երվանդ Սիմոնյան, «Ախալցխան կրակե օղակում», «Հուշարձան» հրատարակչություն, Երևան, 2000։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.