Զորախաչ եկեղեցի[1], Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Բերձորից մոտ 52 կմ դեպի հյուսիս, Հակարի գետի մոտակայքում, կառուցվել է 17-18-րդ դարերում։

Զորախաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունՔաշաթաղի շրջան
Հիմնական ամսաթվերը17-րդ դար
Հիմնադրված17-րդ դար

Եկեղեցու մատենագրական տեղեկություններ առկա չեն, բայց դատելով ճարտարապետական ոճից և եկեղեցու պատերի մեջ ագուցված տապանաքարերից կարելի է այն վերագրել 17-18-րդ դարերի կառույցի։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին միանավ բազիլիկ է, ունի երկարավուն խորան, հարավից և հյուսիսից կա ավանդատներ, կառուցված է անմշակ քարերով, կրաշաղախով իսկ ներսից սվաղապատ է։ Կան նաև ագուցված տապանաքարեր 16-17-րդ դարերի։ Եկեղեցու ավանդատների մուտքերը դեպի խորան են բացվում, իսկ եկեղեցին ուներ 2 մուտք որոնցից հարավային մուտքը հետագայում փակվել է։ Արևելյան և արևմտյան կողմերից առկա են 2 լուսամուտներ, սակայն ոճավորմամբ իրարից տարբերվում են, կա կարծիք որ դրանց սրբատաշ շրջանակները վերցվել են ավելի վաղ կառույցից։ Եկեղեցու երկարությունն է 9,6 մետր իսկ լայնությունը 5,2 մետր (ավանդատներով՝ 10,7 մետր), պատերի հաստությունը մոտ 1 մետր է։

18-րդ դարի երկրորդ կեսին այդ տեղում հաստատված քրդերը, Զորախաչ եկեղեցու ավանդատները օգտագործել են որպես պահեստ։ Արցախյան առաջին ազատամարտից հետո եկեղեցու տանիքին տեղադրվել է երկաթե մեծ խաչ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Զորախաչ եկեղեցի». 2021 թ․ ապրիլի 6. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.