Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց

միջնակարգ դպրոց Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում

Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց, միջնակարգ դպրոց Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում։

Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Անվանված էԵղիշե Չարենց
ՏնօրենԶոհրակ Հովհաննիսյան
Աշակերտներ168
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԶովաբեր

Պատմություն խմբագրել

Զովաբերի Եղիշե Չարենցի անվան դպրոցի շենքը շահագործման է հանձնվել 1976 թվականին, մինչ այդ 1913 թվականին գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում Եսայի անունով վարդապետի կողմից բացվում է առաջին ծխական դպրոցը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921 թվականին բացվում է նոր աշխարհիկ դպրոցը, սկզբից՝ երկդասյա, եռադասյա, յոթնամյա, 1958 թ.-ից 1959 թվականը՝ ութամյա և 1971 թ.-ից 1972 թվականը՝ միջնակարգ[1]։

Դպրոցական շենքը կառուցվել է 1936 թ.-ից 1937 թվականներին կոլտնտեսության ուժերով, 1960 թվականին կառուցվեց կից մասնաշենք, իսկ արդեն 1976 թ.-ին շահագործման հանձնվեց 400 աշակերտական տեղով տիպային դպրոցական շենքը։ 2012 թվականին դպրոցում առաջին անգամ կատարվել է վերանորոգում։

1956 թվականին դպրոցն անվանակոչվել է Եղիշե Չարենցի անվամբ։

Ներկայումս դպրոցում սովորում է 168 աշակերտ, դասավանդում է 24 ուսուցիչ (այդ թվում նաև տնօրենը և փոխտնօրենը)։

Տնօրեններ խմբագրել

Դպրոցի առաջին տնօրենը եղել է Անուշավան Խաչատրյանը, նրան հաջորդել է Վաչե Պողոսյանը։ 2014 թվականի մայիսի 5-ից տնօրենն է Զոհրակ Հովհաննիսյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դպրոցի մասին | ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոց». zovaber.schoolsite.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել