Զոնտհոֆեն
Զոնտհոֆեն (գերմաներեն Sonthofen), քաղաք Գերմանիայում, Վերին Ալգոյ շրջանի կենտրոնն է, գտնվում է Բավարիա երկրամասում, Ալգոյան Ալպերի հյուսիսային սահմանի մոտ, ծովի մակարդակից 750 մետր բարձրության վրա (քաղաքի առանձին մասերը մինչև 1100 մետր), Գրյունտեն լեռան ստորոտում(1738 մետր), քաղաքի միջով հոսում է Իլլեր գետը Օստրախ վտակով։ Համարվում է Գերմանիայի ամենահարավային քաղաքը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Զոնտհոֆեն | |||
Sonthofen | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Երկրամաս | Բավարիա | ||
Շրջան | Վերին Ալգոյ (շրջան) | ||
Ղեկավար | Հյուբերտ Բուլ | ||
Մակերես | 46,62 կմ² | ||
ԲԾՄ | 750-1100 մ | ||
Բնակչություն | 21 311[1] մարդ (2013) | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +49 8321 | ||
Փոստային ինդեքս | 87527 | ||
Փոստային դասիչ | 87527 | ||
Ավտոմոբիլային կոդ | OA | ||
Պաշտոնական կայք | sonthofen.de | ||
| |||
Ենթարկվում է Շվաբիայի ադմինիստրատիվ շրջանին։ Բնակչությունը կազմում է 21 311 մարդ (30.06.2013)։ Զբաղեցնում է 46,62 կմ² տարածք։ Պաշտոնական կոդ-09 7 80 139։
Արդյունաբերություն և ենթակառուցվածքներ խմբագրել
Այստեղ կան հետևյալ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները.
- Voith Turbo BHS Getriebe GmbH - արտադրում է արգելակներ և ճանապարհատրանսպորտային սարքավորումներ։
- BHS Sonthofen - տեխնիկական սարքերի արտադրող (զտիչների, հարիչների արտադրություն, և այլն)։
- Dr. Werner Röhrs KG - մետաղագործական ձեռնարկություն։
Գարեջրագործություն։
Մեծ նշանակություն ունեն նաև կաթի արտադրությունը և տուրիզմը։ Քաղաքում գտնվում են 2 զորանոցներ և սպայական դպրոց։ Մանկապարտեզներ, դպրոցներ, գիմնազիա, ուսումնարան։ 7 խոշոր սուպերմարկետներ, շաբաթօրյա շուկա։ Մի շարք հյուրանոցներ, գարեջրատներ և ռեստորաններ։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոնտհոֆեն» հոդվածին։ |