Զոկեր, Գողթան գավառի հայերի մականուն, ըստ երևույթին Ագուլիսի բարբառում գրաբարի «զ» նախդիրով հաճախակի օգտագործվող հnկ, օկ («այս») ցուցական դերանունից առաջացած մականուն, որով կոչում էին Ագուլիս քաղաքի և նրա շրջակա գյուղերի (Ներքին Ագուլիս, Ցղնա, Տանակերտ, Քաղաքիկ, Դիսար, Հանդամեջ) հայերին՝ իրենց առանձնահատուկ բարբառի համար։ Մեկ այլ ենթադրությամբ՝ զոկեր անվանումը, մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի սկզբին Հայկական լեռնաշխարհի հյուսիս–արևելյան շրջաններ թափանցած սակերի (շակեր) անվան այլաձևությունն Է։ Ըստ մեկ այլ ենթադրության՝ զոկերը մարաց Աժդահակ թագավորի և հայ թագուհի Տիգրանուհու սերունդն են և իրենց ցեղանվան մեջ պահպանել են Աժադահակի (Զոհակ) անունը (բարբառում՝ Զըհօկ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 699