Դիսար[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Başkənd - Բաշքենդ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Գտնվում է Տանակերտից 2,5-3 կմ ներքև[2]։

Գյուղ
Դիսար/Բաշքենդ
ադրբ.՝ Başkənd
ադրբ.՝ Disər
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՕրդուբադի շրջան
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն414 մարդ (2010)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Դիսար (Ադրբեջան)##
Դիսար (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Գյուղը միջին մեծության բնակատեղի է, որտեղ կառուցված հուշարձաններից գրեթե ոչինչ չի պահպանվել։ Տեսանելի են նրա եկեղեցու և Տրունյաց գետի վրա կառուցված կամրջի ավերակները[2]։

Հուշարձաններ խմբագրել

Սուրբ Գևորգ եկեղեցի խմբագրել

Դիսարի Սուրբ Գևորգ եկեղեցին տեղակայված է գյուղի կենտրոնական հատվածում։ Համեմատաբար փոքր չափի հուշարձան է։ Եկեղեցու հորինվածքը բաղկացած է դահլիճից, աբսիդից և ավանդատներից, որի մուտքը գտնվում է արևմտյան ճակատում։ Աբսիդը կիսաշրջանաձև է և ունի երեք որմնախորշեր[2]։

Վերակառուցվել է 17-րդ դարում՝ նախկին եկեղեցու հիմքերի վրա։ Բեմի քարերից մեկի վրա քանդակված «1900 թ.» տվյալը վկայում է այն մասին, որ եկեղեցին վերանորոգվել է նաև այդ տարեթվին, որի ժամանակ շինության ծածկը կառուցվել է փայտից՝ հենարան ունենալով դահլիճի չորս փայտյա սյուները[2]։

Կամուրջ խմբագրել

Դիսարի կամուրջը կառուցվել է 16-17-րդ դարերում։ Ըստ կազմության միաթռիչք է և կիրարկված է եղել սրբատաշ ու կիսամշակ որձաքարերով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 74 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։