Զյումեր Բյուտյուկի

ֆուտբոլիստ

Զյումեր Բյուտյուկի (ալբ․՝ Zymer Bytyqi, սեպտեմբերի 11, 1996 թվական, Սինտ-Տրյոյդեն, Բելգիա), կոսովացի ֆուտբոլիստ, Կոսովոյի ֆուտբոլի ազգային հավաքականի և նորվեգական «Վիկինգի» հարձակվող։

Զյումեր Բյուտյուկի
ալբ․՝ Zymer Bytyqi
Անձնական տվյալներ
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 11, 1996(1996-09-11)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Սնիտ-Տրյոյդեն, Բելգիա
Հասակ 176 սմ
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նորվեգիա Վիկինգ
Համար 11
Պատանեկան կարիերա
2010-2011 Նորվեգիա Սանես Ուլֆ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012 Նորվեգիա Սանես Ուլֆ 5 (0)
2013-2014 Ավստրիա Ռեդ Բուլլ 0 (0)
2013-2014  Նորվեգիա Սանես Ուլֆ 22 (0)
2015-մ.հ. Նորվեգիա Վիկինգ 27 (4)
Ազգային հավաքական
2014-մ.հ. Կոսովո Կոսովո 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Զյումերը ծնվել է Բելգիայում՝ կոսովական ալբանացիների ընտանիքում։ Երկու տարեկան հասակում նա ընտանիքի հետ տեղափոխվում է Նորվեգիա[2][3]։ Մինչև 10 տարեկանը Բյուտյուկին չի զբաղվել ֆուտբոլով։ 10 տարեկան հասակում նա սկսում է մարզվել նորվեգական «Լուրայի» մանկապատանեկան թիմի հետ[4]։ 2010 թվականին նա տեղափոխվում է «Սանես Ուլֆ»[5]։ 2011 թվականին նա մարզվում էր թիմի հիմնական կազմի հետ, սակայն իր տարիքի պատճառով չէր կարողանում մասնակցել պաշտոնական հանդիպումների[6][7]։ Վերջապես՝ 2012 թվականի մայիսի 28-ին Բյուտյուկին «Հյոուգեսունյի» դեմ խաղում[8], փոխարինում կատարելով և խաղադաշտ մտնելով հանդիպման 77-րդ րոպեին՝ կատարում է իր նորամուտը Նորվեգիայի առաջնությունում[9]։ Նորամուտը Նորվեգիայի առաջնությունում նա կատարում է 15 տարեկան և 261 օրական հասակաում, ինչի հետևանքով անմիջապես դառնում է Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[10]։ Այդ նույն տարվա օգոստոսին Բյուտյուկին պայմանագիր է կնքում ավստրիական «Ռեդ Բուլլի» հետ, որին միանում է 2013 թվականի հունվարին[11]։ Տեղափոխությունից երկու ամիս անց նա վերադառնում է «Սանես Ուլֆ», որտեղ վերսկսում է հանդես գալ վարձավճարային իրավունքներով[12][13]։

2015 թվականի հունվարին Բյուտյուկին պայմանագիր է կնքում նորվեգական «Վիկինգի» հետ[12][14]։ Նույն թվականի մայիսի 12-ին նա ավելի վստահ դարձնելով իր թիմի առավելությունը «Տրոմսյոի» դեմ տնային խաղում՝ հեղինակում է իր առաջին գոլը Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում[15]։

Միջազգային կարիերա խմբագրել

2014 թվականի մարտի 5-ին Զյումերը Հայիթիի ազգային հավաքականի դեմ խաղի 57-րդ րոպեին փոխարինելով Իլիր Ազեմիին՝ կատարում է իր նորամուտը Կոսովոյի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[16][17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Soccerway(բազմ․)
  2. «Bytyqi: Do hiqja dorë nga Norvegjia për një ftesë nga ekipi A i Shqipërisë» (Albanian). Asport. 2013 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Nilssen, Stig; Fintland, Ola (24 апреля 2012). «Sandnes Ulf selger stortalent». aftenbladet.no (норвежский). Stavanger Aftenblad. Վերցված է 15 июня 2016-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  4. Jacobsen, Øyvind (28 мая 2012). «"Karate-kid" ble tidenes yngste i eliteserien». vg.no (Norwegian). Verdens Gang. Վերցված է 15 июня 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Larsen, Jan-Erik (26 февраля 2012). «Bytyqi spås å bli en fremtidig Ulf-profil». aftenbladet.no (Norwegian). Stavanger Aftenblad. Վերցված է 15 июня 2016-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  6. Larsen, Morten Wiik (9 января 2012). «Zymer Bytyqi signerte med A-laget» (норвежский). Sandnes Ulf. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 15 июня 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Tidenes yngste i Tippeligaen debuterte med målgivende» [Youngest ever in the Tippeliga made his debut with an assist] (Norwegian). TV2 (Norway). 2014 թ․ ապրիլի 13. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին. «Med sine 15 år og 118 dager passerte Ødegaard Sandnes Ulfs Zymer Bytyqi (15 år og 261 dager) som tidenes yngste.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Bergh-Johnsen, Jonas (2012 թ․ օգոստոսի 3). «Zymer Bytyqi tatt ut til landslagssamling – vil heller spille i Tippeligaen». tv2.no (Norwegian). TV 2 (Norway). Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Sandnes Ulf 0:2 FK Haugesund» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 15 июня 2016-ին.
  10. Baardsen, Christer (28 мая 2012). «Her blir Zymer Bytyqi (15) historisk: – Han er det største talentet jeg har spilt med». tv2.no (норвежский). TV 2 (Norway). Վերցված է 15 июня 2016-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Bergh-Johnsen, Jonas; Nygård, Stug (2012 թ․ օգոստոսի 23). «Sandnes Ulfs stortalent klar for Red Bull Salzburg». tv2.no (Norwegian). TV 2 (Norway). Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. 12,0 12,1 Larsen, Morten Wiik (2011 թ․ հոկտեմբերի 12). «Norsk 15-åring jaktes av engelske storklubber». nrk.no (Norwegian). Norwegian Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Aarre, Ole (2011 թ․ հոկտեմբերի 12). «Bytyqi (15) på prøvespill i Newcastle» (Norwegian). sandnesposten.no. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Iversen, Espen (2012 թ․ մայիսի 25). «15-åring kan få sjansen». rogalandsavis.no (Norwegian). Rogalands Avis. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Viking Stavanger 3:1 Tromsö IL» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 15 июня 2016-ին.
  16. Hugsted, Christian M. (2012 թ․ մայիսի 28). «Her blir han tidenes yngste Tippaliga-spiller». dagbladet.no (Norwegian). Dagbladet. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «05.03.2014 Kosovo 0:0 Haiti» (անգլերեն) — eu-football.info. Վերցված է 15 июня 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել