Z-կճմթոց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆուզիոնի հզորության հետազոտության մեջ, Z-կճմթոցը (անգլերեն՝ Z-pinch. կարդացվում է՝ զի-փինչ) կամ ζ-կճմթոցը (զետա կճմտոց) մի տեսակ պլազմայի սահմանափակման համակարգ է, որը օգտվում է պլազմայի մեջ մի էլեկտրական հոսանք հոսեցնելուց՝ ստեղծելու համար մի մագնիսական դաշտ, որը պլազմային սեղմում է։ Անունը գալիս է Անգլիայում կատարված վաղամյա փորձնական սարքերից, որոնց մեջ հոսանքը մի ուղղահայաց որձաքարե փողից ցած էր հոսում, որը սովորական մաթեմատիկական դիագրամի վրա Z-առանցքն է կազմում։
Ֆիզիկա
խմբագրելZ-կճմթոցը Լորենցի ուժի կիրառումներից է, ըստ որի մի հոսանքատար հաղորդիչ մի մագնիսական դաշտում ուժի է ենթարկվում։ Դրա մի օրինակն այն է, որ եթե երկու զուգահեռ լարեր նույն ուղղությամբ հոսանք կրեն, լարերը դեպի իրար կքաշվեն (ձգող ուժ կզգան)։ Z-կճմթոցը օգտվում է այս էֆեկտից. պլազմային կարելի է նայել որպես բազում հոսանքակիր լարեր, որոնց բոլորն էլ նույն ուղղությամբ հոսանք են կրում, և այդ պատճառով էլ դեպի իրար են ձգվում Լորենցի ուժի պատճառով. ուրեմն, պլազման սեղմվում է։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Z-կճմթոց» հոդվածին։ |