Լորենցի ուժ
Լորենցի ուժը էլեկտրամագնիսական դաշտում շարժվող լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժն է ։ Այդ ուժի բանաձևը, որը ստացել է Հենդրիկ Լորենցը՝ իբրև փորձի ընդհանրացման արդյունք, ունի հետևյալ տեսքը. , որտեղ -ն մասնիկի լիցքն է, -ն էլեկտրական դաշտի լարվածությունը, -ն՝ մագնիսական ինդուկցիան, <math\>\vec v</math>-ն՝ մասնիկի արագությունը նշված մեծությունների հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ, իսկ -ն՝ լույսի արագությունը վակուումում (բոլորն էլ CGS համակարգի միավորներով)։
Բանաձևից երևում է, որ Լորենցի ուժի էլեկտրական մասը կախված չէ -ից և ուղղված է էլեկտրական դաշտի ուղղությամբ կամ դրան հակառակ (լիցքի նշանից կախված), իսկ մագնիսական մասը կախված է -ից և ուղղահայաց է և վեկտորներին ուղղահայաց։
Հավասարումը SI համակարգում
խմբագրելԱրտաքին էլեկտրական E և մագնիսական B դաշտերում v արագությամբ շարժվող q էլեկտրական լիցք ունեցող մասնիկի վրա ազդող F ուժը հավասար է՝
որտեղ ×-ն վեկտորական արտադրյալ է։ Բոլոր թավ մեծությունները վեկտորներ են։
Առավել պարզ՝
որտեղ r —ը լիցքավորված մասնիկի շառավիղ-վեկտորն է, t-ն՝ ժամանակը, կետով ցույց է տված ածանցյալն ըստ ժամանակի։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենցի ուժ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 667)։ |