Զինվորական գերեզմանատուն № 2 (Օժեննա)

Զինվորական գերեզմանատուն № 2 (Օժեննա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 2 - Ożenna), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Օժեննա գյուղի մերձակայքում՝ Անդրկարպատյան վոևոդությունում։ Գերեզմանը մաս է կազմում  Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերեզմանոցում հուղարկավորված են Ռուսական բանակի զինծառայողները, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Զինվորական գերեզմանատուն № 2
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունՕժեննա
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1914
Оригинальная каменная информационная табличка

Պատմություն խմբագրել

Գերեզմանատունը հիմնվել է 1914 թվականին սլովակ ճարտարապետ Դուշան Յուրկովիչի նախագծով։  Այն իրենից ներկայացնում է մեկ ընդհանուր եղբայրական գերեզման, որտեղ հուղարկավորել են շուրջ 130 Ռուսական բանակի զինծառայողներ (ըստ գերեզմանաքարի արձանագրության նշված է 150 թիվը[1]), ովքեր նահատակվել են 1914 թվականի նոյեմբերի 27-ին։

Զինվորական գերեզմանատուն № 2-ը գտնվում է Չերեմխի լեռան լանջերին՝ դժվարամատչելի մի վայրում։ Ներկայից դրությամբ գերեզմանը գտնվում է ոչ բարվոք վիճակում։ 2011 թվականին եղբայրական գերեզմանոցի տարածքը մաքրվեց մացառուտներից և բոլորեքյան ցանկապատ անցկացվեց։

Գերեզմանատան տարածքը կազմում է 25 քառակուսի մետր։

Զինվորական գերեզմանատուն № 1-ում այսօր պահպանվում է նաև քարե բնօրինակ ցուցանակը, որի վրա կա գերմաներեն գրություն.

  «AUF DEM FELDE DER EHNE GEFALLENE 130 RUSSISCHE KRIEGER»
- Փառքի դաշտում ընկել են 130 ռուսական զինվորներ
 

Գերեզմանատնից հարյուր մետր հեռավորության վրա գտնվուևմ է մեկ այլ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների զինվորական գերեզմանատուն,, որտեղ կրկին պատերազմի զոհ դարձաձ Ռուսական բանակի զինվորների աճյուններն են ամփոփված։

Մոտակայքում է նաև Զինվորական գերեզմանատուն № 3 (Օժեննա) գերեզմանատունը, որտեղ ամփոփված են ավստրիացի և ռուս զինվորների աճյունները։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Jerzy Drogomir: Polegli w Galicji Zachodniej 1914—1915 (1918). Wykazy poległych, zmarłych i pochowanych na 400 cmentarzach wojskowych w Galicji Zachodniej.. Tarnów: Muzeum Okręgowe w Tarnowie tom I, 1999, s. 205. ISBN 83-85988-26-2.
  • Oktawian Duda, Cmentarze I Wojny Światowej w Galicji zachodniej, Warszawa 1995.
  • R. Frodyma, Galicyjskie Cmentarze wojenne. Tom III. Brzesko — Bochnia — Limanowa, Pruszków 1998.

Արտաքին հղումներ խմբագրել