Զինդեր (տեղացիներն անվանում են նաեւ Դամագարամ), նախկինում նաեւ կոչվել է Սինդեր, Նիգերի երրորդ ամենամեծ քաղաքն ՝ 170,574 բնակչության թվով (2001 թ. մարդահամարի տվյալներով)[1]։ 2012 թ. մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 235,605 մարդ[2]։ Գտնվում է մայրաքաղաք Նիամեյից 861 կմ. արեւելք եւ Կանո քաղաքից 240 կմ. հյուսիս։

ֆր.՝ Zinder
անգլ.՝ Zinder
ԵրկիրՆիգեր Նիգեր
ՀամայնքMirriah Department?
ԲԾՄ479±1 մետր
Բնակչություն235 605 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+1
Զինդեր (Նիգեր) (Նիգեր)##
Զինդեր (Նիգեր) (Նիգեր)

Պատմություն

խմբագրել

Հին շրջան

խմբագրել

Տես նաեւ՝ Դամագարամի սուլթանություն

 
Զինդերը՝ 1906 թվականին

Զինդերն ի սկզբանե Զենգուի[3] փոքր Հաուզա գյուղատեղին էր։ Այն աստիճանաբար զարգացավ եւ ձեռք բերեց կարեւորություն 1736 թ. Կանուրի ազնվականների ժամանումից հետո, ովքեր հյուսիսում կառուցեցին նոր ամրակայուն Բիրնի թաղամասը եւ նույն թվականին էլ Զինդերը հռչակեցին Դամագարամի սուլթանության մայրաքաղաք։ Այնուհետեւ այն դարձավ տրանս-սահարյան առեւտրի կարեւոր կենտրոն եւ Կանոյով դեպի հարավ եւ Բորնուով[4] դեպի արեւելք առեւտրային գլխավոր հանգույց։ Անվանապես Բորնուի կայսրության ենթակայության տակ մնաց մինչեւ սուլթան Թանիմուն Դան Սուլեյմանի կառավարումը՝ մինչեւ 19-րդ դարավերջ, ով անկախություն հռչակեց եւ վճռական ընդլայնման փուլ նախաձեռնեց[3] :

Եվրոպացիներն այստեղ եկան 19-րդ դարում գերմանացի հետազոտող Հայնրիխ Բարթի հետ, ով 1851 թ. մնաց Զինդերում եւ ավելի ուշ եկավ ֆրանսիացի հետազոտող Մարիուս Գաբրիել Կազմաժուն, ով սպանվեց 1897 թ.[3]: Դրանից հետո, չնայած կարճատեւ դիմադրությանը, Զինդերը գրավեց Վուլե-Շանուանի առաքելության լեյտենանտ Պալիեն 1899 թ.: Ֆրանսիական զորանոցները կոչվում էին Կազմաժուի ամրոց[4], որը ծառայեց որպես Նիգերի ռազմական տարածքի մայրաքաղաք ստեղծումից ի վեր՝ սկսած 1911 թ.: 1926 թ. Հաուզայի ապստամբություններից վախենալով եւ Ջերմայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով (գտնվում է արեւմուտքում) մայրաքաղաքը կրկին տեղափոխվեց Նիամեյ[3]։

Ֆրանսիայից Նիգերի անկախությունից հետո ամրոցը վերանվանեցին Սուլթան Թանիմուն։

Նորագույն շրջան

խմբագրել

2003 թվականին «Սելթել» հեռահաղորդակցության ընկերությունը մուտք գործեց Զինդեր, որը կառուցեց բջջային հեռախոսակապի աշտարակ եւ տեղացիներին սկսեց վաճառել կանխավճարային քարտեր։ Բջջային կապի մուտքը արմատականորեն փոփոխեց քաղաքում առկա հեռահաղորդակցության գերակշիռ միջոցները, որի շնորհիվ գնորդներն ու վաճառողները կարողացան հաղորդակցման համար ավելի արագ եւ մատչելի միջոցներ ունենալ։ Սա մի օրինակ է այն մասին, թե ինչպես են բջջային կապի աշտարակները զարգացող աշխարհում սկսել ձեւափոխել շուկան[5]։

Աշխարհագրություն

խմբագրել
 
Զինդերի տեսքը՝ վերեւից

Զինդերի կենտրոնը բաժանված է երեք մասի՝ հյուսիսում Զինգուն կամ Զանգոն է, Տուարեգյան հին ծայրամաս[4], որը հայտնի է տոհմիկ ճարտարապետությամբ եւ հարավում գտնվող Բիրնին՝ Հաուսաների հին տունը, ուր գործում է Զինդերի Մեծ մզկիթը, Թանիմունի ամրոցն ու Սուլթանի պալատը, ինչպես նաեւ թանգարանը։ Սաբոն Գարին (նոր քաղաքը) գտնվում է Բիրնիի եւ Զենգուի միջեւ եւ առեւտրային կենտրոնն է՝ հայտնի իր մեծ շուկայով (Grand Marché): Քաղաքը տարածվում է դեպի հյուսիս եւ արեւմուտք՝ մինչեւ Քարքադայի հատված (հյուսիսում). այլ բնակավայրերից են Գարին Մալամն ու Գավոն Կոլիան։

 
Սուլթանի պալատը

Քաղաքն ունի շատ արտահայտիչ գրանիտե ժայռեր, որոնք անձրեւային եղանակին լճացած ջրի հետեւանք են, չնայած որ քաղաքը քիչ չի տեսել անջուր տարիներ։ Վերջերս չինական մի ընկերություն ջրամատակարարման խողովակ է կառուցել հյուսիսից քաղաքի կենտրոնին ջրամատակարարմամբ ապահովելու համար։ Մինչդեռ, տարեցտարի աճող բնակչությունը դեռ շարունակում է սակավաջրության խնդրին բախվել։

Զինդերը բաժանված է քաղաքային հինգ թաղերի՝ Զինդեր 1, Զինդեր 2, Զինդեր 3, Զինդեր 4 եւ Զինդեր 5[6]։

Ժողովրդագրական տվյալներ

խմբագրել
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
197753,914—    
1988119,827+122.3%
2001170,575+42.4%
2012235,605+38.1%
աղբյուր[7]։

1977 թվականից մինչեւ 2012 թվականն ընկած ժամանակահատվածում Զինդերի բնակչության թիվը քառապատկվել է՝ մոտ 50000 բնակչից հասնելով 200000-ի։

Տրանպորտ

խմբագրել
 
Զինդերի միջազգային օդանավակայան

Զինդերի միջազգային օդանավակայանը (կոդ՝ ZND) գտնվում է քաղաքից մի քանի կիլոմետր հեռու՝ հարավ-արեւմտյան մասում[8]։

Տնտեսություն

խմբագրել

Քաղաքի տնտեսությունը դեռ էապես կախված է շրջակայքի գյուղատնտեսական գործունեությունից։ Այսօր քաղաքն ունի արդյունաբերության հետեւյալ ճյուղերը՝ Մալամ Յարո դաբաղանոց (կաշվի դաբաղ), Գիդան Ալկակի (խմորեղենի արտադրություն), Սահարա Սահել սնունդ (անտառային ոչ-փայտյա արտադրանք) եւ Սորազ (բենզինի զտման գործարան, որը քաղաքի հյուսիսում է՝ 50 կմ. հեռու)։ 2011 թ. Նիգերի հանրապետության ձեթի զտման առաջին գործարանը շահագործման հանձնվեց Զինդերում։

Գրականություն

խմբագրել
  • James Decalo. Historical Dictionary of Niger. Scarecrow Press/ Metuchen. NJ – London (1979) ISBN 0-8108-1229-0
  • Finn Fuglestad. A History of Niger: 1850–1960. Cambridge University Press (1983) ISBN 0-521-25268-7
  • Jolijn Geels. Niger. Bradt UK/ Globe Pequot Press USA (2006) ISBN 978-1-84162-152-4

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Population figures from citypopulation.de, citing (2001) Institut National de la Statistique du Niger.
  2. http://citypopulation.de/Niger-Cities.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 Geels, Jolijn, (2006) Bradt Travel Guide - Niger, pgs. 213-26
  4. 4,0 4,1 4,2 "Chisholm, Hugh, ed. (1911). «Zinder» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 28 (11th ed.). Cambridge University Press. էջ 985.
  5. Saylor, Michael (2012). The Mobile Wave: How Mobile Intelligence Will Change Everything. Perseus Books/Vanguard Press. էջ 191. ISBN 978-1593157203.
  6. Loi n° 2002-014 du 11 JUIN 2002 portant création des communes et fixant le nom de leurs chefs-lieux Արխիվացված 2013-12-03 Wayback Machine. Includes list of 213 communes rurales and seats, 52 Communes urbaines and seats
  7. Niger: Administrative Division population statistics
  8. Zinder (ZND) Niger: world-airport-codes.com