Զինաիդա Ալեքսանդրովնա Սամսոնովա (ռուս.՝ Зинаида Александровна Самсонова, հոկտեմբերի 14, 1924(1924-10-14), Բոբկովո, Եգորևսկի շրջան, Մոսկվայի մարզ - հունվարի 27, 1944(1944-01-27), Գոմելի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1944)[1], բժշկական ծառայության ավագ սերժանտ։

Զինաիդա Սամսոնովա
ռուս.՝ Зинаида Самсонова
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 14, 1924(1924-10-14)
ԾննդավայրԲոբկովո, Եգորևսկի շրջան, Մոսկվայի մարզ
Մահացել էհունվարի 27, 1944(1944-01-27) (19 տարեկան)
Մահվան վայրԳոմելի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՕզարիչի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունսպա
Զբաղեցրած պաշտոններավագ սերժանտ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
և Լենինի շքանշան
 Zinaida Samsonova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զինաիդա Ալեքսանդրովնա Սամսոնովան ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 14-ին ՌԽՖՍՀ Մոսկվայի նահանգի Եգորևսկի շրջանի Բոբկովո գյուղում (ներկայում՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Եգորևսկի շրջանի գյուղ), գյուղական դարբնի ընտանիքում։ 1930-ական թվականների սկզբին Սամսոնովների ընտանիքը տեղափոխվել է հարևան Կոլիչյովո գյուղ, որտեղ Զինաիդա Սամսոնովան 1939 թվականին ավարտել է յոթնամյա դպրոցը։ Աշխատել է Հաշմանդամների տանը որպես բուժքույր։ 1941 թվականի ամռանը մոբիլիզացվել է Մոսկվայի մատույցներում պաշտպանական ամրություններ կառուցելու համար։ Աշխատել է Բաբուշկինոյում և Նարո-Ֆոմինսկում։ 1942 թվականի փետրվարին ընդունվել է Եգորևսկի բժշկական դպրոցի բուժքույրական դասընթացներ, որն ավարտել է 1942 թվականի օգոստոսին։

Զինաիդա Սամսոնովան 1942 թվականի հոկտեմբերին Եգորևսկի շրջշրջզինկոմատի կողմից զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի շարքերը։ Կռվել է Ստալինգրադի և Վորոնեժի ռազմաճակատներում, մասնակցել Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերին։ Հատկապես աչքի է ընկել Դնեպրի ճակատամարտում՝ Բուկրինսկի ռազմահենադաշտում։ 1943 թվականի սեպտեմբերին Վորոնեժի ռազմաճակատի 47-րդ բանակի առաջապահ ստորաբաժանումները հասել են Դնեպր գետին Ուկրաինական ԽՍՀ Չերկասիի մարզի Կանև քաղաքի շրջանում։ 1943 թվականի սեպտեմբերի 24-ին առաջին դեսանտային ջոկատի հետ 218-րդ հրաձգային դիվիզիայի 667-րդ հրաձգային գնդի սանհրահանգիչ ավագ սերժանտ Զինաիդա Սամսոնովան անցել է գետը Պեկարի գյուղի հարավային կողմից (Ուկրաինայի Չերկասիի մարզի Կանևի շրջանՌազմահենադաշտի գրավման ժամանակ Սամսոնովան ոչնչացրել է երեք գերմանացի զինվորների։ 1943 թվականի սեպտեմբերի 26-27-ը, գտնվելով պաշտպանության առաջին գծում հակառակորդի բազմաթիվ հակագրոհների ժամանակ, հակառակորդի կրակի տակ սանհրահանգիչ Սամսոնովան մարտի դաշտից դուրս է բերել 30 վիրավոր և տարհանել նրանց գետի ձախ ափ։ 1943 թվականի սեպտեմբերի 27-ի երեկոյան Պեկարի գյուղի համար մղվող մարտում մասնակցել է թշնամու հակագրոհի հետմղմանը՝ հմտորեն կռվելով ինքնաձիգով և ռազմավարային նռնակներով։

Հետագայում ավագ սերժանտ Զինաիդա Սամսոնովան մասնակցել է Կիևի հարձակողական, Կիևի պաշտպանական և Ժիտոմիր-Բերդիչևյան գործողություններին, Ժիտոմիր քաղաքի ազատագրմանը։ 1943 թվականի նոյեմբերի վերջին դիվիզիան, որում ծառայում էր սանհրահանգիչ Սամսոնովան, տեղափոխվել է Բելառուսական ճակատ։ 1944 թվականի հունվարի 27-ին Կալինկովիչ-Մոզիր հարձակողական գործողության ընթացքում բելառուսական Հոլմա գյուղի (Գոմելի մարզ) համար մղվող մարտում ավագ սերժանտ Զինաիդա Սամսոնովան զոհվել է գերմանացի դիպուկահարի գնդակից, երբ փորձում էր վիրավոր զինվորին դուրս բերել չեզոք գոտուց։ Թաղված է Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզի Կալինկովիչսկի շրջանի Օզարիչի գյուղում գտնվող եղբայրական գերեզմանում։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թվականի հունիսի 3-ի հրամանագրով ավագ սերժանտ Զինաիդա Սամսոնովային շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։

Խորհրդային Միության հերոս Զինաիդա Սամսոնովային է նվիրված իր զինակից, բանաստեղծուհի Յուլյա Դրունինայի «Զինկա» բանաստեղծությունը.

Зинка нас повела в атаку,
Мы пробились по черной ржи,
По воронкам и буеракам,
Через смертные рубежи.
Мы не ждали посмертной славы,
Мы хотели со славой жить.
…Почему же в бинтах кровавых
Светлокосый солдат лежит?

Պարգևներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

  • Խորհրդային Միության հերոս Զինաիդա Սամսոնովայի կիսանդրին տեղադրվել է Մոսկվայի տարածաշրջանային № 3 բժշկական քոլեջի Եգորևսկի մասնաճյուղում (Մոսկվայի մարզ, քաղաք Եգորևսկ)։
  • Խորհրդային Միության հերոս Զինաիդա Սամսոնովային նվիրված հուշատախտակ է տեղադրվել Մոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում գտնվող Մոսկվայի տարածաշրջանային թիվ 3 բժշկական քոլեջի Եգորևսկի մասնաճյուղի շենքի ճակատին։
  • Զինաիդա Սամսոնովայի անունն է կրում Մոսկվայի № 3 տարածաշրջանային բժշկական քոլեջը, որի մասնաճյուղերը գտնվում են Մոսկվայի մարզի Օրեխովո-Զուևո, Նոգինսկ, Եգորևսկ, Շատուրա քաղաքներում։
  • Խորհրդային Միության հերոս Զինաիդա Սամսոնովայի անունը կրում է Մոսկվայի մարզի Եգորևսկի շրջանի Կոլիչյովո գյուղում գտնվող մարտական փառքի թանգարանը։
  • Խորհրդային Միության հերոս Զինաիդա Սամսոնովայի անվան դպրոցական թանգարան է ստեղծվել Մոսկվայի մարզի Եգորևսկի շրջանի Միխալյովսկայա միջնակարգ դպրոցում։
  • Խորհրդային Միության հերոս Զինաիդա Սամսոնովայի անունով փողոցներ են կոչվել Բելառուսի Հանրապետության Օզարիչի և Մոսկվայի մարզի Եգորևսկի շրջանի Կոլիչյովո գյուղում[2]։
  • 1974 թվականից Եգորևսկ քաղաքում անցկացվում է Զինաիդա Սամսոնովայի հիշատակին նվիրված վազքարշավ։
  • Զինաիդա ամսոնովայի դիմանկարը պատկերվել է Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած կին բժիշկներին նվիրված խորհրդային փոստային բացիկների շարքի բացիկներից մեկի վրա[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sakaida, Henry (2012 թ․ ապրիլի 20). Heroines of the Soviet Union 1941–45 (անգլերեն). Bloomsbury Publishing. ISBN 9781780966922.
  2. «Самсонова Зинаида Александровна». www.warheroes.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  3. Кировский Медицинский Колледж. «Медицинские сёстры в годы Великой отечественной войны». kbmk.kirov.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.

Գրականություն խմբագրել

  • Самсонова Зинаида Александровна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — С. 414. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2
  • Друнина Ю. Светлокосый солдат // Героини: очерки о женщинах — Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл. Е. Кононенко. — Вып. 2. — М.: Политиздат, 1969. — 463 с.
  • Кузьмин М. К. Медики — Герои Советского Союза. 2-е изд., испр. и доп. — М, 1970.
  • Сатрапинский Ф. В. Женщины-медики - отважные патриотки. — М: Медгиз, 1956.
  • Юлия Друнина Из цикла «По войне»: Зинка. Памяти Героя Сов. Союза 3. Самсоновой. Стихи // Журнал «Знамя», № 8, 1945. — стр. 110—112

Փաստաթղթեր խմբագրել

«Представление к званию Героя Советского Союза и указ ПВС СССР о присвоении звания». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
ЦАМО, ф. 58, оп. 18002, д. 159 в электронном банке документов ОБД «Мемориал[
ЦАМО, ф. 58, оп. 977525, д. 334 в электронном банке документов ОБД «Мемориал»
ВК Московской области, Егорьевский район, д 18 в электронном банке документов ОБД «Мемориал»
«Учётная карточка захоронения З375-325. Калинковичский район, пгт Озаричи, ул. Самсоновой».
«Схема захоронения З375-325».
«Информация из списка захороненных в братской могиле по улице Самсоновой».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինաիդա Սամսոնովա» հոդվածին։