Զենոն (Բյուզանդիայի կայսր)

Զենոն (լատին․՝ Flavius Zeno Augustus, հունարեն՝ Ζήνων, 425, Zenopolis in Isauria, Իսավրիա - ապրիլի 9, 491 կամ 491, Կոստանդնուպոլիս), բյուզանդական կայսր 474 թ. - ից մինչև 475 թ., կրկին՝ 476 թ.-ից մինչև 491։ Ներքին ընդվզումները և կրոնական գժտությունները ուղեկցել են նրա գահակալության շրջանը։ Նրան, այնուամենայնիվ, հաջողվել է որոշ հաջողությունների հասնել արտաքին քաղաքականության հարցերում, ինչը նպաստել է Բյուզանդական կայսրության կայունացմանը։ Նրա օրոք տեղի է ունեցել Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը։ Գոթերի արքա Օդոակրը գահընկեց է արել Հռոմի կայսր Հռոմուլոս Ավգուստուլոսին և ուղարկել կայսրության թագը Զենոնին՝ դրանով ճանաչելով նրա ձևական գերիշխանությունը Հռոմի նախկին արևմտյան տիրույթների նկատմամբ։

Զենոն
Ծնվել է՝425
ԾննդավայրZenopolis in Isauria, Իսավրիա
Մահացել է՝ապրիլի 9, 491 կամ 491 բնական մահով
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս
Սուրբ Առաքյալների եկեղեցի
Երկիր Բյուզանդական կայսրություն
ՏոհմԼևոնների հարստություն
քաղաքական գործիչ և միապետ
ԵրեխաներԼեոն II
Հավատքքրիստոնեություն

Եկեղեցական պատմության մեջ Զենոնի հետ է կապված այսպես կոչված «Հենոտիկոնի» կամ «Միության գիր» փաստաթղթի թողարկումը, որի միջոցով նա ցանկանում էր վերջ դնել Քաղկեդոնի եկեղեցական ժողովի հավատո հանգանակն ընդունողների և մերժողների միջև վեճերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 686