Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զեյվա (այլ կիրառումներ)

Զեյվա (ադրբ.՝ Zeyvə), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում[1][2]։

Գյուղ
Զեյվա
ադրբ.՝ Zeyvə
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՇարուրի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն2797 մարդ (2009)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Զեյվա (Շարուրի շրջան) (Ադրբեջան)##
Զեյվա (Շարուրի շրջան) (Ադրբեջան)

Տեղադրություն խմբագրել

Զեյվա գյուղը գտնվում է Շարուրի շրջանի վարչական կենտրոն Շարուր քաղաքից 4 կմ հեռու դեպի հյուսիս։ Շրջապատված է եղել այգիներով[1]։

Պատմություն խմբագրել

Զեյվա գյուղի մասին բավականին քիչ տեղեկատվություն է հայտնի։ Զեյվան նախկինում եղել է հայկական բնակավայր։ Ունեցել է 150-ից 200 տուն հայ բնակչություն, ովքեր այդտեղից տեղահան են արվել 19-րդ դարի կեսերին[1]։

Դեռևս խորհրդային ժամանակներում գյուղի շրջակա դաշտերում նկատելի են վաղ շրջանի դամբարանատեղիներ և այլ շինությունների հետքեր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական։
  2. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը