Զեյվա-է Հասան Խան

գյուղ Իրանում

Զեյվա-է Հասան Խան (նաև՝ Զեյվա, Զավիյեհ-է Հասան Խան պարս.՝ زاويه حسن خان), գյուղ Իրանի Արևմտյան Ադրբեջան օսթանում, Խոյի շահրեսթանի Կենտրոնական բախշիի Ֆիրուրաքի դահեստանում, Խոյ քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, արգավանդ ու այգեվետ հարթավայրում[1]։

Գյուղ
Զեյվա-է Հասան Խան
պարս.՝ زاويه حسن خان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևմտյան Ադրբեջան
ՇահրեսթանԽոյ
ԲախշիԿենտրոնական բախշի
Բնակչություն1,431 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+3:30
Զեյվա-է Հասան Խան (Իրան)##
Զեյվա-է Հասան Խան (Իրան)

Պատմություն

խմբագրել

Մեծ Հայքի թագավորության ժամանակաշրջանում գյուղի տարածքը մտել է Նոր Շիրականի բդեշխության Հեր գավառի մեջ։ Հետագա ժամանակներից գտնվում է Պարսկահայաստանում, նախկինում գտնվում էր Խոյի գավառում։ Նշանակված է Կովկասի 5-վերստանոց քարտեզում[1]։

Բնակչություն

խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում ապրում է 302 ընտանիք՝ 1,431 բնակչով[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 291 — 992 էջ։
  2. «Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)» (Excel). Իրանի վիճակագրական կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին.