Զեյնեփ Քուրայ, (1978) թուրք լրագրող։ 2015 թվականին եղել է ԲիրԳյուն և Ֆիրաթ Հաբեր Աժանսըի[1] լրագրողը։ ՔՋՔ (Koma Civakên Kurdistan‎) քրդական կուսակցության հետաքննության արդյունքում 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի ապրիլը Զեյնեփ Քուրայը ձերբակալված է եղել և ազատ է արձակվել Ջոն Աբուգոնի մամուլի ազատության մրցանակի շնորհիվ։

Զեյնեփ Քուրայ
Ծնվել է1978
Մասնագիտությունլրագրող և ֆոտոլրագրող
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Քուրայը ակտիվիստ Սարփ Քուրայի և թատրոնի դերասանուհի Այշո Էմել Մեսչիի դուստրն է, Սարփ Քուրայը եղել է Դեվ-Գենչ երիտասարդ հեղափոխականների կուսակցության հիմնադիրը, ով բանտարկվել է։ Զեյնեփ Քուրայը ծնվել է 1978 թվականին և ունի իրենից տարիքով մեծ քույր՝ Սեմա անունով։ 1980 թվականին Թուրքիայում տեղի ունեցող հեղափոխության ժամանակ նրա ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա[2], որտեղ էլ նա մեծանում է։ Զեյնեփ Քուրայի առաջին լեզուն ֆրանսերենն էր։ Նա տեղափոխվեց Թուրքիա միայն երկու հազարականներին։ Լրագրողը ալեվիական պատմության կրող էր[3]։ Երբ նրանք Ֆրանիսիայում էին նա նկարավհանվել է «Դուվար» ֆիլմում, որի եղինակը Յըլմազ Գյունեյն է[4]։

Կարիերա և ձերբակալություն խմբագրել

2008 թվականին Քուրայը սկսեց աշխատել ԲիրԳյուն օրաթերթում, որպես լրագրող։ 2010 թվականին նա սկսեց աշխատել նաև Ֆիրաթ Հաբեր Աժանսըում[5]։ Իսկ 2011 թվականի դեկտեմբերի 20-ին ՔՋՔ (Kurdish: Koma Civakên Kurdistan‎) քրդական կուսակցության հետաքննության արդյունքում նա ձերբակալվեց, քանի որ ենդադրվում էր որպես Քրդական բանվորական կուսակցության (քրդ. Partiya Karkerên Kurdistan կամ PKK) անդամ, իսկ ՊԿԿ-ն կապված էր ՔՋՔ-ի հետ[6]։ Նա մեղադրվում էր Ֆիրաթ Հաբեր Աժանսի իր հոդվածնրում Քրդական բանվորական կուսակցությանը պրոպագանդելու մեջ։ Մինչ իր ազատումը՝ 2013 թվականի Ապրիլի 26-ը[7] Զեյնեփ Քուրայ բանտարկված էր Բաքըրքոյ կանանց բանտում[3]։ Բանտում եղած ժամանակ Զեյնեփ Քուրայը հացադուլ է արել և պահանջել, որ Աբդուլլահ Օջալանին հանեն մեկուսարանից[8]։ 2013 թվականին նրան շնորհվեց Իլարիա Ալփիի մրցանակը, որը հետագայում չեղարկվեց և հանձնվեց մեկ այլ լրագրողի[9]։ Բայց Ամերիկայի ազգային մամլո ակումբի կողմից 2013 թվականին նա ստացավ Ջոն Աբուգոնի մրցանակը մամուլի ազատության համար[10]։ 2015 թվականի Ապրիլի 15-ին նա նորից ձերբակալվել է` այս անգամ Յուքսեկովայում տեղի ունեցածի հետաքննության պատճառով, այստեղ նրա հանդեպ հետաքննություն է անցկացվել և նույն օրը ազատ է արձակվել[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cezaevinde babasını ziyaret eden gazeteci Zeynep Kuray gözaltına alındı». BirGün. 2015 թ․ ապրիլի 15. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  2. «Darbeci paşalar istedi, bombaları patlattık». Aksiyon. 2006 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  3. 3,0 3,1 Aydıntaşbaş, Aslı (2013 թ․ ապրիլի 19). «Koca yürekli küçük kadın: Zeynep Kuray». T24. Milliyet. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  4. «Dev-Genç kurucusunun kızı KCK'dan tutuklandı». Ensonhaber. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  5. «İsim İsim 36 Medya Çalışanı ve Suçları». Bianet. 2012 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  6. «KCK'da medya dalgası». Milliyet. 2011 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  7. «Zeynep Kuray tahliye edildi». OdaTV. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  8. «Açlık grevi: Tutuklular 44 gün sonra aileleriyle görüştü». BBC. 2012 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  9. «Zeynep Kuray'a Verilen Ödül Geri Alındı». Bianet. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  10. «Zeynep Kuray'a ABD'den basın ödülü». Hürriyet. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  11. «Gazeteci Zeynep Kuray serbest bırakıldı». Haber Aktüel. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.