Զելով (գերմ.՝ Seelow, [ˈzeːloː], երբեմն հանդիպում է Զեելով գրառումը), քաղաք Գերմանիայում, Բրանդենբուրգի տարածքում։

Բնակավայր
Զելով
Զինանշան
DEU Seelow COA.svg

Seelow Rathaus.jpg
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես42,73 կմ², 42,73 կմ²
ԲԾՄ52 մետր
Բնակչություն5426 մարդ (սեպտեմբերի 30, 2019)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ03346
Փոստային ինդեքսներ15306
Պաշտոնական կայքseelow.de(գերմ.)
##Զելով (Գերմանիա)
Red pog.png

Մտնում է Մերկիշ Օդեռլենդի շրջանի կազմի մեջ։ Գտնվում է Զեելով–Լանդի ենթակայության տակ։ Բնակչությունը 5540 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով)[2]։ Զբաղեցնում է 25,28 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 12 0 64 448։

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Զելովը գտնվում է Օդերի արևմտյան ափին, նրա միջով է անցնում Ախեն–Կյոնիգսբերգ նախկին կայսերական ճանապարհը։ Հեռավորությունը մինչև Բեռլին 70 կիլոմետր է, իսկ մինչև լեհական սահման՝ 20 կմ։

ՊատմությունԽմբագրել

1252 թվականին գերմ.՝ "Villa Zelou" գյուղը մտավ Մագդեբուրգյան արքեպիսկոպոսության կազմի մեջ։

1630, 1788 և 1809 թվականներին քաղաքում խոշոր հրդեհներ էին։

1945 թվականի ապրիլին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից որոշ ժամանակ առաջ, տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ Կարմիր Բանակի և գերմանական վերմախտի միջև՝ Ճակատամարտ Զեելովյան բարձունքների համար։ Այն ավարտվեց նրանով, որ խորհրդային զորքերը ճանապարհ բացեցին դեպի Բեռլին։ Մարտական գործողությունների և դրանց հետևող հրդեհների պատճառով քաղաքը լիովին քանդվել էր, հատկապես՝ 1945 թվականի ապրիլի 17–ի ավիահարվածից հետո։

1950–ից մինչև 1993 թվականը Զելովը համանուն՝ Զելով շրջանի կենտրոնն էր։

Տարեթիվ Բնակչություն
2005 5896
2010 5575

ԴրոշԽմբագրել

Քաղաքի դրոշը մեծ կտոր է, որ բաժանված է 1։3։1 համամասնությամբ՝ երկնագույն-սպիտակ-երկնագույն համապատասխանաբար, կենտրոնում՝ զինանշանը։

Քույր քաղաքներԽմբագրել

Մշակույթ և տեսարժան վայրերԽմբագրել

ԹանգարաններԽմբագրել

 
Խորհրդային զինվորներին նվիրված հուշարձան

Զեելովյան բարձունքների թանգարանը (գերմ.՝ Seelower Höhen)՝ Լև Կերբելի ճարտարապետական աշխատանքներով։

ՀուշարձաններԽմբագրել

  • Մշակութային գործիչ Բեն Վագինի նախաձեռնությամբ 1991 թվականին զելովյան Ֆրիդենսվալդում (գերմ.՝ Friedenswald) տեղադրվեցին 13 արձաններ, որ խորհրդանշում էին «միասնական Եվրոպայի կառուցումը»։
  • Ֆաշիզմի զոհերի հիշատակին նվիրված կոթող՝ կանգնեցված 1968 (կամ, ըստ այլ տվյալների՝ 1972) թվականին։

ՃարտարապետությունԽմբագրել

Արժանի է հիշատակման տեսական դասական կիրհան՝ կառուցված 1830—1832 թվականներին Կարլ Ֆրիդրիխ Շինկելի նախագծով։

ՍպորտԽմբագրել

Զելովում է գտնվում ավտոմոբիլային մայրուղի, որտեղ ակցնացվում են Եվրոպայի առաջնության տարբեր մրցաշարեր։ Կազմակերպում է տեղական ավտոակումբը (գերմ.՝ Motorsportclub MC Seelow)։ Քաղաքում կա նաև գուտբոլի երկու դաշտ՝ օգտագործվող տեղական ֆուտբոլային թիմերի կողմից։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Զելովը միակ քաղաքն է ողջ Բրանդենբուրգի տարածքում, որտեղ արդյունաբերական նպատակներով (1990 թվականի սկսած) պանիր է արտադրվում։ Դեռ անցած դարից մշակվել են հատուկ բաղադրատոմսեր և բացի դրանցից՝ արտադրվում էր հատուկ տեսակի «Blue Master» պանիրը։ Սակայն 2000 թվականին ընկերության ղեկավարը որոշեց տեղափոխել արտադրությունը Ֆալկենհայն, և Զելովը զրկվեց իր առանց այն էլ քիչ տեսարժան վայրերից ևս մեկից։

ՏնտեսությունԽմբագրել

ՏրանսպորտԽմբագրել

Seelow կայարանը գտնվում է Էբերսվալդե–Ֆրանկֆուրտ ճյուղերից մեկի վրա։ Seelow-Gusow կայարանը գտնվում է հարակից վայրում՝ Գուզով Պլատկովում՝ նախկին պրուսական Արևելյան մայրուղու վրա։

Զելովում են հայտնվում № 1 и 167 պետական նշանակության մայրուղիները։

Հայտնի բնակիչներԽմբագրել

  • Իոհան Պատցկե (1727—1787), գրող
  • Ալբերտ Չաուչ (1843—1899), նկարիչ
  • Վերներ Օտտո (ծնվ. 1909), գործարար
  • Հարրի Նիպերտ (ծնվ. 1933), ֆուտբոլիստ և մարզիչ
  • Յուտտա Լիսկե (ծնվ. 1961), քաղաքական գործիչ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել