Զելդա Ռուբինշտեյն (անգլ.՝ Zelda Rubinstein, մայիսի 28, 1933(1933-05-28)[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 27, 2010(2010-01-27)[2][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և իրավունքների պաշտման, ավելի հայտնի է մեդիում Տանջինա Բերոնսի դերով «Պոլտերգեյստ» սարսափ ֆիլմում[3]։ Երկար տարիներ շարունակ Ռուբինշտեյնը հանդես է եկել որպես գաճաճ մարդկանց իրավունքների պաշտպան, ինչպես նաև գործունեություն է ծավալել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարող կազմակերպությունների շարքերում[4]։

Զելդա Ռուբինշտեյն
անգլ.՝ Zelda Rubinstein
Ծնվել էմայիսի 28, 1933(1933-05-28)[1]
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 27, 2010(2010-01-27)[2][1] (76 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՓիթսբուրգի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Peabody ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Զելդա Ռուբինշտեյնը ծնվել է Փենսիլվանիայում՝ Պիտսբուրգում, 1933 թվականին[5] լեհ-հրեա գաղթյալների ընտանիքում[5][6]։ Նա երեք երեխաներից ամենափոքրն է եղել և միակ գաճաճը իր ցեղում։ Երիտասարդության շրջանում նա մեծ բարդույթներ է ունեցել իր փոքր հասակի պատճառով և միայն մեծանալով է ազատվել դրանցից[5]։ Նրա կարճահասակության (130 սմ)[7] պատճառը հիպոֆիզի քչությունն է եղել, որը պատասխանատու է աճի հորմոնի համար։

Կրթություն և գիտական գործունեություն խմբագրել

Զելդա Ռուբինշտեյնը կրթաթոշակ է շահել Պիտսբուրգի համալսարանում սովորելու համար, որտեղ էլ ստացել է բակալավրի աստիճան բակտերոլոգիայի ոլորտում[8]։ 25 տարեկան հասակում տեղափոխվել է կալիֆոռնական Բերկլի քաղաք, որտեղ որոշ ժամանակ սովորել է տեղի համալսարանում[7] և աշխատել որպես բուժքույր արյան լաբորատորիայում[5]։

Կարիերան կինոյում և հեռուստատեսությունում խմբագրել

1970-ական թվականների վերջին Ռուբինշտեյնը հետաքրքրվել է դերասանական կարիերայով, հաճախել է դերասանական կուրսերի Կալիֆոռնիայի համալսարանում։ Նրա առաջին խոշոր դերը կինոյում դարձել է մեդիում Տանջինա Բերոնսը «Պոլտերգեյստ» ֆիլմում, ինչի համար նա ստացել է «Սատուրն» մրցանակ։ Հետագայում Ռուբինշտեյնը հայտնվել է ֆիլմի շարունակության երկու հատվաներում, սակայն առանձնապես հաջողություն չի ունեցել։ Նրա այլ հայտնի դերերը եղել են հաճախորդը «Ֆերնսիս» ֆիլմում, երգեհոն նվագողը «Տասնվեց մոմեր» ֆիլմում, Էլիս Մրեսմանը «Տանջող Ցավը» ֆիլմում, տիկին Սերենան «Փոքր կախարդը» ֆիլմում, միսիս Կոլինվուդը «Դիմակի տակ» ցնցանկարում, որը եղել է նրա վերջին դերը։

Վերջին տարիները խմբագրել

Կյանքի վերջին տարում Զելդա Ռուբինշտեյնը առողջական խնդիրներ է ունեցել երիկամների հիվանդության և թոքային անբավարարության պատճառով[9]։ 2009 թվականի դեկտեմբերին նա բուժում է անցել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Հաջորդ տարվա հունվարի 2-ին նա դուրս է գրվել[10], սակայն երկու շաբաթ անց մահացել է 76 տարեկան հասակում[5]։

Ընտանիք խմբագրել

Դերասանուհին ունեցել է մեկ աղջիկ՝ Նան Լուցը, հինգ թոռ և երեք ծոռ[5]։

Մրցանակներ խմբագրել

  • «Սատուրն 1983»՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Zelda Rubinstein dies at 76; actress played psychic in 'Poltergeist'KDVR, 2010.
  3. Obituary London Independent, April 22, 2010.
  4. Broverman, Neal (2010 թ․ հունվարի 27). «Poltergeist Star and HIV Activist Zelda Rubinstein Dies at Age 76». Shewired.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 McLellan, Dennis (2010 թ․ հունվարի 28). «Zelda Rubinstein dies at 76; actress played psychic in 'Poltergeist'». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
  6. Rizzo, Frank (2010 թ․ փետրվարի 2). «"Poltergeist"'s Zelda Rubinstein Dies; Starred in Hartford Project». Hartford Courant. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
  7. 7,0 7,1 Fox, Margalit (2010 թ․ հունվարի 29). «Zelda Rubinstein, 76, 'Poltergeist' Actress». New York Times. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
  8. «Zelda Rubinstein, Iota — University of Pittsburgh». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  9. Zelda Rubinstein Off Life Support, R.I.P. Chas. Balun
  10. Poltergeist Star Not Near Death

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զելդա Ռուբինշտեյն» հոդվածին։