Զդրավկո Զդրավկով (բուլղար․՝ Здравко Стоянов Здравков, հոկտեմբերի 4, 1970(1970-10-04)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս դարպասապահի դիրքում։ Մասնակցել է Եվրոպայի առաջնության երկու և աշխարհի մեկ առաջնությունների։

Զդրավկո Զդրավկով
Անձնական տվյալներ
Ազգությունը բուլղարացի
Քաղաքացիությունը Բուլղարիա Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1970(1970-10-04)[1] (53 տարեկան)
Ծննդավայր Սոֆիա, Բուլղարիա
Հասակ 187 սմ
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988-1993 Բուլղարիա/Բուլղարիա Լևսկի 66 (?)
1993-1994 Բուլղարիա Էտար 19 (?)
1994-1995 Բուլղարիա Լևսկի 12 (?)
1995-1997 Բուլղարիա Սլավիա (Սոֆիա) 60 (?)
1997-1999 Թուրքիա Իստանբումսպոր 47 (?)
1999-2000 Թուրքիա Ադանասպոր 24 (?)
2000-2002 Թուրքիա Իստանբուլսպոր 58 (?)
2002 Բուլղարիա Չերնո Մորե 12 (?)
2003 Թուրքիա Իստանբուլսպոր 18 (?)
2004 Բուլղարիա Լիտեկս 9 (?)
2004-2007 Թուրքիա Չայկուր Ռիզեսպոր 93 (?)
Ազգային հավաքական
Բուլղարիա Բուլղարիա 70 (?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի 15 հանդիպումներում հանդես է եկել որպես թիմի ավագ։

Կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Իր մասնագիտական ֆուտբոլային կարիերան Զդրավկո Զդրավկովը սկսել է 1988 թվականին՝ բուլղարական «Լևսկի» ֆուտբոլային ակումբում։ Վերջինս լքել է ակումբը 1993 թվականին։

Դրանից հետո Զդրավկովը համալրում է «Էտար»-ի շարքերը, իսկ 1994 թվականին հերթական անգամ վերադառնում է «Լևսկի»։ Պայմանագրի ժամկետի լրանալուց հետո՝ 1995 թվականին, Զդրավկոն վերջնականապես լքում է «Լևսկի»-ի շարքերը և սկսում հանդես գալ մեկ այլ բուլղարական ակումբում՝ «Սլավիա»-ում։

1997 թվականից Զդրավկո Զդրավկովը սկսում է հանդես գալ Թուրքիայի ֆուտբոլի ազգային առաջնությունում։ Սկզբնական շրջանում՝ 1997-1999 թվականներին, նա խաղում է «Իստանբուլսպոր»-ում, իսկ 1999-2000 թվականներին՝ «Ադանասպոր» ֆուտբոլային ակումբում։

Դրանից հետո նա երկու տարի ժամկետով աչքի է ընկնում «Իստանբուլսպոր»-ի շարքերում։ 2002-2004 թվականներին Զդրավկոն հանդես է գլիս համապատասխանաբար բուլղարական «Չերնո Մորե»-ում, թուրքական «Իստանբուլսպոր»-ում և հայրենի երկիրը ներկայացնող «Լիտեքս»-ում։

Իր ակումբային կարիերան Զդրավկոն ավարտում է «Չայկուր Ռիզեսպոր»-ում՝ 2007 թվականին[2]։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ երկու հանդիպում անցկացնելուց հետո (Առաջին գոլազուրկ հանդիպումը եղել է ընդդեմ Պարագվայի հավաքականի, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ Բուլղարիայի հավաքականը պարտվել է Նիգերիային նվազագույն հաշվով) Զդրավկո Զդրավկովը ճանաչվեց, որպես առաջնության երկրորդ լավագույն դարպասապահ։

Այն բանից հետո, երբ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները վեց գնդակ է ուղղում դեպի Զդրավկովի դարպասը՝ վերջինս կորցնում է իր տիտղոսն ու համբավը։

Վեց տարի անց՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2004-ի ժամանակ Զդրավկովը հանդես է գալիս Բուլղարիայի հավաքականի դարպասապահի դիրքում։ Բուլղարիան պարտվում է Շվեդիային (0-5), Դանիային (0-2) և Իտալիային (1-2) և լքում մրցաշարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Здравко Здравков от "Сървайвър 3″ е бил на ръба».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել