Զբոսաշրջությունը Սերբական Հանրապետությունում
Զբոսշրջային ներուժը Սերբական Հանրապետությունում բավականին մեծ է՝ ի շնորհիվ առկա հարուստ բնական ռեսուրսների և տեսարժան վայրերի։ Երկրում զարգացած են լեռնային զբոսաշրջությունը, սպա զբոսաշրջությունը, կրոնականը, արկածայինը և էկոլոգիականը։ Կլիմայական պայմանները փոփոխական են՝ Հերցեգովինայի միջերկրածովից մինչև չափավոր մայրցամաքային, որոնք գերակշռում են երկրի հյուսիսում։
Բնության տեսարժան վայրեր
խմբագրելԱռանձնանում են այպյան լեռները՝ Զելենգորա, Տրեսկավիցա, Յախորինա, Ռոմանիա, ինչպես նաև Գրմեչ, Կոզարա, Օզրեն և շատ ուրիշներ՝ հարուստ անտառներով և լճերով։ Ձմեռային մարզաձևերի համար առավել հարմարավետ է Յախորինա լեռը, որտեղ 1984 թվականին տեղի են ունեցել ձմեռային օլիմպիական խաղերի մրցությունները։ Պոսավինայի և Սեմբերիայի հովիտներում կան բերրի հողեր, իսկ Լիևչե Պոլեն, Պոդկոզարեն և Պոդգրմեչն ունեն կարստային ծագում։ Ամենավարար գետերն են Ունան, Սանան, Վրբասը, Ուկրինան, Դրինան և Տարան, հարուստ են ձկներով[1]։
Այդ տարածքի պատմությունը գալիս է հին հռոմեական ժամանակներից և առաջին սլավոնական բնակիչներից մինչև 20-րդ դարը, նա թողել է բոլոր ազգերի բավականին մեծ քանակով մշակութա-պատմական հուշարձաններ, որոնք այստեղ ապրել են ինչ-որ ժամանակ։ Կրանիայի հենց սրտում գտնվում է Կոզարա լեռը, որի շուրջը հոսում են Ունա, Սանա, Սավա և Վրբաս գետերը։ Կոզարան հարուստ է տարբեր որսահարմար վայրի կենդանիներով և թռչուններով՝ եղնիկներ, վայրի խոզեր, աղվեսներ, ճագարներ, փասիաններ, վայրի բադեր և սալամ կաքավներ, որոնք ձմեռում են Բալկանների այդ մասում։ Լեռների բարձունքում գտնվում է Մրակովիցա հուշարձանը՝ ի հիշատակ պատերազմի զոհերի։ Փշատերև անտառները համադրվում են սաղարթավոր անտառների հետ, արոտավայրերը հարուստ են տարբեր ռեսուրսներով և տարածվում են Պոդկոզարյեի ստորոտը։
Սերբական Հանրապետությունում է «Սուտյեսկա» ազգային այգին, որտեղ աճում է Պերուչիցայի անտառը՝ 1291 հա մակերեսով հազարամյա անտառ[2][3][4][5]։ Այգին անվանվել է նույնանուն գետի պատվին, որը հոսում է Զելենգորա, Լելիա, Մագլիչ և Վոլույկա լեռներով։
Սուտյեսկայի ստորոտում գտնվում է Տյենտիշտե քաղաքը՝ ժամանակակից մոթելներով, սպորտի և հանգստի կենտրոններով, արհեստական լճերով, որտեղ այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Հանրապետության խոշորագույն քաղաքն է Բանյա Լուկան՝ վարչական, տնտեսական և կրթական կենտրոն, գտնվում է Վրբաս գետի մոտ և հայտնի է ի շնորհիվ իր հնամյա ծառուղիներով։ Բանյա Լուկայում է արտադրվում Բալկաններում հայտնի պանիրը, իսկ Կաստել ամրոցը համարվում է քաղաքի ամենահին ճարտարապետական կոթողը։ Սանի գետի հովտում՝ Պադկոզարյեում, գտնվում է Պրիեդոր քաղաքը։ Եթե շարժվենք արևելք Բանյա Լուկայից Դաբոյով, ապա այդտեղից հնարավոր է Բրչկո շարժվելով հայտնվել Բիելինայում՝ Սեմբերիի գլխավոր քաղաքում, որն այդ շրջանի տնտեսական և գյուղատնտեսական կենտրոնն է։ Սերբական Հանրապետության հարավում Զվորնիկի ուղղությամբ Դրին գետի մոտով, իսկ հետո Արևելյան—Սարաևոյից և Ֆոչուից կարելի է հայտնվել Տրեբին քաղաքում, որը երկրի ամենահարավում է։ Սրբաց քաղաքն առանձնանում է թռչնային Բարդաչա սրբավայրով։
Վիճակագրություն
խմբագրել
Զբոսաշրջիկներ ըստ տարիներիխմբագրել
|
Արտասահմանցի զբոսաշրջիկներխմբագրել2016 թվականի զբոսաշրջիկները ըստ երկրների.
|
Նկարներ
խմբագրել-
Դոբրուն բնական այգի
-
Բարդաչ լճի համալիր
-
Վիշեգրադսկա Բանյա եկեղեցի
-
Սուտյեսկա ազգային այգի
-
Դոնե Բարե, Զելենգորա
-
Ստանիշիչի էթնո գյուղ
-
Անդրիչգրադ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Туризам у Српској Արխիվացված 2016-08-27 Wayback Machine, Приступљено 14. 8. 2015.
- ↑ Туристичка организација Републике Српске Արխիվացված 2013-11-02 Wayback Machine, Приступљено 23. 4. 2013.
- ↑ Стање прашума Лом и Јањ у другој половини -{XX}- вијека(չաշխատող հղում), Приступљено 23. 4. 2013.
- ↑ ПРЕГЛЕД ФЛОРЕ ПРАШУМСКОГ РЕЗЕРВАТА „ЛОМ“(չաշխատող հղում), Приступљено 23. 4. 2013.
- ↑ Презентација општине Дринић Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Приступљено 23. 4. 2013.
- ↑ «2007-2011 статистика» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
- ↑ 2009-2013 статистика
- ↑ 2011-2015 статистика
- ↑ 2016 статистика
- ↑ Статистика 2016