Զաքարի Մ. Պողոսյան (անգլ.՝ Zachary M. Bogosian, հուլիսի 15, 1990(1990-07-15)[1], Massena, Կես շրջան, Այովա, ԱՄՆ[1]), ամերիկահայ պրոֆեսիոնալ հոկեյիստ, պաշտպան։ Ներկա պահին հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Վինիպեգ Ջեթս» ակումբում։

Պողոսյանը 2014-15 մրցաշրջանում
Ծնվել էԶաքարի Մ. Պողոսյան
Zachary M. Bogosian
հուլիսի 15, 1990 (33 տարեկան)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մասենա, Նյու Յորք, ԱՄՆ
Բնագիր անունZach Bogosian
Հասակ1,91 մ
Քաշ98 կգ
ԴիրքՊաշտպան
ԲռնվածքԱջ
ԼիգաNHL
ԱկումբԿանադաՎինիպեգ Ջեթս
Նախկին ակումբներԱմերիկայի Միացյալ ՆահանգներԲաֆալո Սեյբրզ
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱտլանտա Թրեշերս
ԿանադաՎինիպեգ Ջեթս
Ազգային հավաքականԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
NHL դրաֆթ2008 / 3-րդ ընտր.
Ակտիվ շրջան2008-այժմ
Նշմարելի ակումբ(ներ)ԿանադաՎինիպեգ Ջեթս

2008 թվականի նախագծում ընտվել է որպես 1-ին ռաունդի մասնակից «Ատլանտա Թրեշերզ» ակումբի 3-րդ համարի տակ։ 18 տարեկան և 84 օրական հասակում առաջին անգամ հանդես գալով «Թրեշերզ»-ի համար՝ Զաքը դարձավ ակումբի ամենաերիտասարդ խաղացողը։ Այդպիսով Զաքարին դարձավ հայկական ծագման առաջին հոկեյիստը, ով սկսել է խաղալ Հոկեյի Ազգային Լիգայում։

Իր երիտասարդ կարիերան Բագոսյանը սկսել է 2006 թվականին Օնտարիոյի հոկեյի լիգայում (ՕՀԼ), որտեղ երկու սեզոնների ընթացքում խաղացել է «Փիթերբորո Փիտս» ակումբի կազմում։ Իր վերջին ՕՀԼ-ի սեզոնում դարձել է ակումբի ամենալավ հոկեյիստներից մեկը և նոմինացվել է որպես «Ռեդ Թիլսոն Թրոֆի»։ 2008 թվականի սեպտեմբերի 4-ին «Թրեշերզ»-ի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ 2009/2010 սեզոնների ընթացքում, որի մեծ մասը Զաքը խաղացել է վնասվածք ստացած ձեռքով, եղել է «Ատլանտայի» ալտերնատիվ կապիտաններից մեկը։ 2011 թվականին կնքել է 2 տարվա պայմանագիր «Վինիպեգ Ջեթս»-ի հետ։ 2011/2012 սեզոնում, գրելով իր ակտիվում 30 արդյուանվետ բալլեր, Զաքարին գրանցեց անձնական ռեկորդ ՀԱԼ-ի մասշտաբով։ 2012 թվականի օգոստոսի վերջում Բագոսյանը վիրահատել է վնասված դաստակ, որը պահանջվում էր վիրաբուժական միջամտություն։ 2013 թվականի հուլիսի 29-ին «Ջեթսի» հետ ստորագրել է 7 տարի երկարաձգմամբ պայմանագիր։

ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2009 թվականի աշխարհի առաջնությունում, որում ամերիկացիները զբաղեցրին 4-րդ հորիզոնականը։

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Զաքը ծնվել է մեծ քաղաքում՝ Մասսենայում, որը գտնվում է Նյու Յորք նահանգի հյուսիսում, Հայկ և Վիկի Բոգոսյանների ընտանիքում[2][3]։ Երբ լրացավ Զաքի 2.5 տարին՝ նա առաջին անգամ քայլեց[4]։ 3 տարեկանում նա սկսեց հոկեյ խաղալ Մասենայի Կրտսեր Հոկեյի ասոցիացիայում[5]։ Փոքրիկ Զաքի մանկության երազանքը եղել է հանդես գալ Հոկեյի ազգային լիգայումյում, և նա ամբողջ ուժով ձգտում էր հասնել այդ նպատակին։ Արդեն յոթ տարեկանում նա հավասարապես խաղում էր իրենից 4-5 տարի մեծ երեխաների հետ, և շնորհիվ սահքի բավականին լավ տեխնիկայի՝ իր թիմակիցների շրջանում, սառույցի վրա առանձնանում էր։ Առաջին անգամ որպես պաշտպան՝ Զաքը սկսեց խաղալ 10 տարեկանից ոչ բարձր երեխաների համար նախատեսված թիմում։ Սկսած 2004 թվականից՝ 2 տարիների ընթացքում հանդես էր գալիս «Պինգվնս» Կուշինգի ակադեմիայի գիշերօթիկ դպրոցի թիմի կազմում[6], որտեղ, այն ժամանակ, գլխավոր մարզիչի oգնականը «Բոստոն Բրուինս» և «Կոլորադո Էվելանշ» ակումբների նախկին պաշտպանն էր՝ Ռեյ Բուրկը[7], իսկ Բոգոսյանի գործընկերը «Պինգվիզ»-ում Ռեյի փոքր որդին էր՝ Ռայանը։ 2005/2006 խաղաշրջանում Զաքի հետ մի թիմում խաղում էր նրա մեծ եղբայրը՝ Աարոնը[8]։

Գործունեություն խմբագրել

Հաճախել է Կուշինգի ակադեմիան (Մասաչուսեթս նահանգ), որից հետո պայմանագիր է կնքել Օնտարիոյի հոկեյի լիգայի (OHL) «Պիտերբորո Պիթս» կրտսեր ակումբի հետ, որի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան։ «Պիթսում» ելույթ ունենալու երկրորդ տարում Պողոսյանն արժանանում է մրցաշրջանի լավագաույն խաղացողի տիտղոսին։

Քննադատների կողմից Պողոսյանը որակավորվում էր որպես ամբողջական հոկեյիստ՝ պինդ ֆիզիկական տվյալներով և թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության ժամանակ աչքի ընկնող խաղով։ Ընտրվել է NHL-ի 2008 թվականի դրաֆթի առաջին ռաունդի երրորդ ընտրությամբ՝ «Ատլանտա Թրեշերսի» կողմից։ Վնասվածքի պատճառով առաջին տարում Պողոսյանը բաց է թողնում մի շարք հանդիպումներ։ Երկրորդ տարում Պողոսյանն իր խփած գոլերով հավասարվում է «պաշտպանի կողմից խփված առավաելագույն գոլերի» ռեկորդին։

Հանդես է եկել նաև Միացյալ նահանգների հոկեյի ազգային հավաքականում՝ 2009 թվականին մասնակցելով IIHF Աշխարհի առաջնությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.hockeydb.com/ihdb/stats/pdisplay.php?pid=96505
  2. «Bogosian's ability left winning legacy» (անգլերեն)։ Watertown Dnewsaily Times։ 2009-07-06։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-17-ին։ Վերցված է 2015-12-30 
  3. Steve Hummer (2008-10-13)։ «A short time to grow up» (անգլերեն)։ Palm Beach Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-12-ին։ Վերցված է 2015-12-30 
  4. John McGourty (2008-06-19)։ «Big Bogosian well-prepared for NHL battles» (անգլերեն)։ NHL.com 
  5. «Zach Bogosian Prospect Card (Profile)» (անգլերեն)։ NHL.com 
  6. Aaron Bell (2007-11-27)։ «Peterborough's Bogosian wise beyond his years» (անգլերեն)։ NHL.com 
  7. Gare Joyce (2008-06-17)։ «Doughty, Bogosian take different approaches to NHL draft» (անգլերեն)։ ESPN.com 
  8. «Aaron Bogosian» (անգլերեն)։ Eliteprospects.com 

Արտաքին հղումներ խմբագրել