«Բաֆալո Սեյբրզ» (անգլերեն՝ Buffalo Sabres), ամերիկյան պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) Արևելյան կոնֆերենցիայի Ատլանտիկ դիվիզիոնում։ Տեղակայված է ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բուֆալո։ «Վանկուվեր Քենաքսի» հետ հիմնադրվել է 1970 թվականին՝ լիգայի թիմերի ընդհանուր քանակը 12-ից դարձնելով 14։

Բաֆալո Սեյբրզ
Buffalo Sabres
Կոնֆերենցիա Արևելյան
Դիվիզիոն Ատլանտիկ
Հիմնադրում 1970
Պատմություն Բաֆալո Սեյբրզ
(1970 – այժմ)
Տան արենա Ֆըրսթ Նայագրա սենթր
Քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բուֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
Գույներ Մուգ կապույտ, ոսկեգույն, արծաթագույն, սպիտակ

                   

Սեփականատեր(ներ) Hockey Western New York Hockey, LLC
Գլխ. մենեջեր Կանադա Թիմ Մյուրեյ
Գլխ. մարզիչ Կանադա Թեդ Նոլան
Ավագ 'Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրայան Ջոնտլա
Սթենլիի գավաթներ 0
Կոնֆերենցիայի տիտղոսներ 3 (1974–75, 1979–80, 1998–99)
Նախագահական ավար(ներ) 1 (2006–07)
Դիվիզիոնի տիտղոսներ 6 (1974–75, 1979–80, 1980–81, 1996–97, 2006–07, 2009–10)
Պաշտոնական կայք sabres.nhl.com

1996 թվականից «Սեյբրզը» տան հանդիպումներն անցկացնում է «Ֆըրսթ Նայագրա սենթր» մարզապալատում։

Թիմը 1975 և 1999 թվականներին դուրս է եկել Սթենլիի գավաթի եզրափակիչ՝ համապատասխանաբար տանուլ տալով «Ֆիլադելֆիա Ֆլայերսին» և «Դալաս Սթարզին»։ Թիմի բոլոր ժամանակների հաջողված մեկնարկային եռյակն է համարվում «Ֆրանսիական կապը»` բաղկացած Ժիլբեր Պերոյից, Ռիք Մարտինից և Ռենե Ռոբերից, որոնց խաղաշապիկները հավերժացվել են «Ֆըրսթ Նայագրա սենթր» մարզապալատում։

Արտաքին հղումներԽմբագրել