Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնություն

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնություն, տղամարդկանց ամենամյա տափօղակով հոկեյի մրցույթ է, որը կազմակերպում է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) կողմից։ Առաջին անգամ պաշտոնապես անցկացվել է, որպես Ամառային օլիմպիական խաղեր 1920-ի մաս։ Այն սպորտային ամենամյա բարձրագույն առաջնությունն է։

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնություն
Սպորտաձևը Տափօղակով հոկեյ
Ստեղծվել է 1920 (Ամառային օլիմպիական խաղեր 1920)
1930 (Առաջին առանձին մրցաշրջան)
Ակումբներ 16 գլխավոր դիվիզիոնում
12 I դիվիզիոնում
12 II դիվիզիոնում
6 III դիվիզիոնում
Կայք IIHF.com

IIHF-ը կազմավորվել է 1908 թվականին[1]։ Սկզբում տեղի են ունեցել Տափօղակով հոկեյի Եվրոպայի առաջնություններ 1910 թվականից, սակայն 1920 թվականի Օլիմպիական խաղերում հոկեյի մրցաշարը հայտնի դարձավ որպես առաջին աշխարհի առաջնություն։ 1920-ից 1968 թվականները տափօղակով հոկեյի օլիմպիական չեմպիոնները համարվում էին նաև տվյալ տարվա աշխարհի չեմպիոններ։ Առաջին անգամ որպես առանձին մրցաշար անցկացվել է 1930 թվականին, որին մասնակցել է 12 հավաքական։ 1931 թվականին ներդրվեց խմբային փուլի ձևաչափը, որի հաղթողները պայքարում էին մեդալի համար։ Այս ձևաչափը օգտագործվեց մինչև 1992 թվականը, փոքր փոփոխություններով։ 1951 թվականին 13 հավաքական բաժանվեցին երկու խմբի։ Առաջին խմբի հավաքականները պայքարեցին մեդալների համար, մյուս վեցը վարկանիշի համար։ 1990 թվականին IIHF-ը որոշեց ներդնել փլեյ-օֆֆ փուլի ձևաչափը։ Քանի որ IIHF-ը մեծացավ, ավելի շատ հավաքականներ սկսեցին մասնակցել Աշխարհի առաջնությանը և ներդրվեցին նոր զամբյուղներ, որոնք հետագայում վերանվանվեցին դիվիզիոններ։

Ժամանակակից ձևաչափով Առաջնությանը մասնակցում է 16 հավաքական, մնացած դիվիզիոններում 12-ական և երրորդ դիվիզիոնում 6 հավաքական։ 16 հավաքականները բաժանվում են երկու խմբի, որոնցից 4-ական հավաքական դուրս է գալիս քառորդ եզրափակիչ։ Առաջնության կանոններով թույլատրվում է խաղալ ոչ միայն պրոֆեսիոնալ հոկեյիստներին, այլ նաև սիրողական, բացի այդ որևէ երկրի դրոշի տակ կարող է հանդես գալ միայն տվյալ երկրի քաղաքացիները, սակայն թույլատրվում է փոխել հավաքականը, եթե խաղացողը փոխում է քաղաքացիությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «It all started in Paris, 1908». International Ice Hockey Federation. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 10-ին.