Զաքառի Լավին, (անգլ.՝ Zachary LaVine, մարտի 10, 1995(1995-03-10), Ռենտոն, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, պաշտպան։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում։

Զաք Լավին
Zach Lavine

Լավինը Լոս Անջելեսի համալսարանի հավաքականի կազմում
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ
Դիրքը Պաշտպան
Համար № 8
Ի ծնե տրված անունը Զաքարի Լավին
Zachary LaVine
Ծննդյան ամսաթիվ մարտի 10, 1995 (29 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռենտոն, Վաշինգտոն, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 196 սմ
Քաշ 82 կգ
Դպրոց Բոթելի ավագ դպրոց
(Բոթել, Վաշինգտոն)
համալսարան ԼԱԿՀ (2013–2014)
Դրաֆթի տարի 2014 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 13-րդ
Դրաֆթ ակումբ Մինեսոտա Թիմբերվուլվզ
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ (2014-այժմ)
Մրցանակներ

  • NBA սլեմ դանկ մրցույթի աղթող (2015)
  • Pac-12 All-Freshman հավաքական (2014)
  • Է. Փ. Վաշինգտոնի անվան տարվա բասկետբոլիստ (2013)
  • Միստր Բասկետբոլ Վաշինգտոն (2013)

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է Ռենտոն բնակավայրում (Վաշինգտոն նահանգ), սպորտային ընտանիքում։ Հայրը՝ Փոլ Լավինը, եղել է ամերիկյան ֆուտբոլ սպրոտաձևի մարզիկ, իսկ մայր Սի Ջեյը՝ սոֆթբոլի մարզուհի[1][2]։

Հաճախել է Բոթելի ավագ դպրոցը։ Դպրոցում հանդես է եկել որպես խաղարկող (1-ին համար)՝ միջինում գրանցելով 28 միավոր, կատարելով 3 բլոկշոտ և 2 արդյունավետ փոխանցում։ 2013 թվականին արժանացել է «Վաշինգտոն նահանգի Միստր Բասկետբոլ» տիտղոսին[3]։

Ուսանողական կարիերա խմբագրել

2012 թվականի հունիսի 20-ին Լավինը որոշում է ընդունել Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի մարզական կրթաթոշակը և հանդես գալ «Բրոուինս» համալսարանային հավաքականում[4]։

2013-14 մրցաշրջանի հաջող մեկնարկից հետո Լավինը պահեստային խաղացողից վերածվում է մեկնարկայինի, հարձակումներ կատարելով տարբեր խաղային դիրքերից և կատարելով հաջող դանքեր՝ դրանով իսկ հիշեցնելով համալսարանի շրջանավարտ Ռասել Վեստբրուկին։ Բազմաթիվ փորձագետներ առավել հավանական էին համարում NBA-ի դրաֆթի լավագույն տասնյակում Լավինի տեղ գտնելը։ Սկսած հունվարի 26-ից 6 խաղում նա միջինում հավաքում էր 9 միավոր՝ չկարողանալով անցնել երկնիշ միավորների սահմանագիծը։ Մրցաշրջանի վերջին 5 խաղում նա հավաքել է ընդամենը 11 միավոր՝ չկարողանալով հաջող իրացնել 3-միավորանոց նետումներ։ 2014 թվականի ապրիլի 16-ին Լավինն հայտարարում է մոտակա դրաֆթում մասնակցության մասին[3][5]։

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Լավինն ընտրվում է NBA-ի 2014 թվականի դրաֆթի 13-րդ ընտրությամբ՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբի կողմից[6][7][8]։ Հուլիսի 8-ին նա հիմնական պայմանագիր է կնքում ակումբի հետ։

2014 թվականի դեկտեմբերի 6-ին, «Սան Անտոնիո Սփըրսի» հետ հանդիպման ժամանակ, Լավինն իր հաշվին գրանցում է դաբլ-դաբլ՝ հավաքելով 22 միավոր և 10 արդյունավետ փոխանցում։

2015 թվականի փետրվարին Լավինը ճանաչվում է «Սլեմ դանկ մրցույթի» հաղթող։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mason Kelley (2011 թ․ նոյեմբերի 30). «Bothell's Zach LaVine shoots for the top». The Seattle Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  2. «Zach LaVine bio». UCLABruins.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  3. 3,0 3,1 Mays, Robert (27 февраля 2014). «Swinging on the NBA Draft Yo-Yo». Grantland.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  4. «Zach LaVine - UCLA Basketball's First 2013 Commitment». 21 июня 2012. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  5. «UCLA's Zach LaVine is dunking his way to the NBA». Sports Illustrated. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  6. «НБА. «Кливленд» выбрал Эндрю Уиггинса под 1-м номером драфта». sports.ru. 27 июня 2014. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  7. «Timberwolves Announce Samsung NBA Summer League 2014 Roster and Camp Information». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 6 июля 2014. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  8. «Timberwolves Sign First-Round Pick Zach LaVine». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 8 июля 2014. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաք Լավին» հոդվածին։