Զաքար Զաքարյան

հայ նկարիչ

Զաքար Զաքարյան (օգոստոս 1849[5], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 7, 1923(1923-08-07)[2] կամ 1922[3][4], Saint-Léger-de-Montbrun[1]), ֆրանսահայ նկարիչ։

Զաքար Զաքարյան
Degas - PORTRAIT DE ZACHARIAN, circa 1885.jpg
Ի ծնեԶաքար Զաքարեան
Ծնվել է1849
ԾննդավայրԿ. Պոլիս
Վախճանվել է1923
Մահվան վայրSaint-Léger-de-Montbrun[1]
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ԿրթությունՍենտ Բարբի քոլեջ
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչFerdinand Humbert?
Commons-logo.svg Zakar Zakarian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթություն ստացել է ծննդավայրում։ 1867 թվականին ուղարկվել է Փարիզ, որտեղ հետևել է բժշկության՝ Սեն Բարբի վարժարանում, որից հետո մի քանի տարի աշխատել է Փարիզի հիվանդանոցներում։ Ուսանողական տարիներից իր մեջ նկարչական հակում ունենալով՝ հետևել է այդ ասպարեզին։

1879 թվականին Փարիզի Վոլնեյ ակումբում առաջին անգամ ցուցադրել է իր նկարները։ Քաջալերված գտած ընդունելությունից, ամբողջովին նվիրվել է նկարչության։ 1885 թվականին Շանզ Էլիզեի սրահներում ցուցադրած իր երկու նկարներից մեկը գնվել է Օռլեանի թանգարանի կողմից։ Ավելի ուշ նույն պատվին են արժանանում ևս 12 գործ։ Քսանից ավել թանգարաններ գնել են նրա վրձնի արտադրանքը։ Աչքի է ընկել որպես նատյուրմորտի մեծ վարպետ։ 1889 և 1900 թվականների համաշխարհային ցուցահանդեսներում արժանանում է ոսկե մեդալի, իսկ 1889-ին ստանում է Պատվո լեգեոն շքանշան։ 1907 թվականին փարիզյան ցուցահանդեսին ներկայացված «Երաժշտական գործիքները» անմիջապես գնեց Փարիզի Լյուքսենբուրգյան թանգարանը։

Թերթերն ու ամսագրերի բազմաթիվ հիացական տողերից բացի, Զաքարյանի մասին գրվել է Ռոժե Պերի «Գեղարվեստի ընդհանուր պատմության» և Պոլ Ադանի «Ֆրանսիական արվեստի տասը տարին» ուսումնասիրությունների մեջ[6][7]։

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[8]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Gallica — 1997.
  2. 2,0 2,1 Google Գրքեր(բազմ․) — 2005.
  3. 3,0 3,1 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00200876
  4. 4,0 4,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. Gallica — 1997.
  6. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 327-328 
  7. Շահեն Խաչատրյան (1991)։ Ֆրանսահայ կերպարվեստ։ Երևան: «Անահիտ»։ էջ 13-18 
  8. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2017 թ․ հունիսի 26 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 675