Զարիա
Զարիա, Զարիյա[1] (անգլ.՝ Zaria), քաղաք, որը գտնվում է Նիգերիայի հյուսիսային հատվածի Կադունա նահանգում։ Բնակչությունը՝ 408 198 մարդ (2006)։ Բնակեցված է հաուս ժողովրդով, նախկինում կոչվել է Զազաու և պատկանել է հաուսայի յոթ քաղաք պետություններից մեկին։ Քաղաքում է գտնվում Զազաու էմիրի նստավայրը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Զարիա | |||
անգլ.՝ Zaria | |||
| |||
Երկիր | Նիգերիա | ||
Մակերես | 563 կմ² | ||
Բնակչություն | 408 198 մարդ (2006) | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
| |||
Պատմություն խմբագրել
Զարիան, Զազաու անունով, եղել է Զազաու էմիրության մայրաքաղաքը, սակայն բնակավայրը եղել է դեռևս մինչև էմիրության ստեղծումը[2]։ 1450-ական թվականներին այստեղ տարածվել է իսլամը, ինչը կապված էր տրանսսահարյան առևտրի զարգացման հետ։ Առևտրականները քարավաններով աղ էին բերում, ստանալով դրա դիմաց հացահատիկ և ստրուկներ։
XV և XVI դարերի ընթացքում էմիրությունը դարձել է Սոնգայ թագավորության հարկատու, 1805 թվականին գրավվել է Ֆուլբերի կողմից։ 1901 թվականին Ֆրեդերիկ Լագարդի հրամանատարությամբ բրիտանական զորքերը գրավել են քաղաքը։
Զազաուի հետ է կապված XV դարի առասպելական հաուսական մուսուլմանական ռազմիկ թագուհի Ամինան։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Geograficheskiĭ ėnt︠s︡iklopedicheskiĭ slovarʹ : geograficheskie nazvanii︠a︡ (Izd. 2., dop ed.). Moskva: "Sov. ėnt︠s︡iklopedii︠a︡". 1989. ISBN 5-85270-057-6. OCLC 24376168.
- ↑ «Zaria | Nigeria». Encyclopædia Britannica. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Smith, Michael G. (1960) Government in Zazzau 1800—1950 International African Institute by the Oxford University Press, London, OCLC 293592; reprinted in 1964 and 1970.
- Dan Isaacs (2010 թ․ սեպտեմբերի 28). «Nigeria's emirs: Power behind the throne». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարիա» հոդվածին։ |