Զարեմա Կատուշևա (ուկրաիներեն՝ Зарема Гафаровна Катушева, փետրվարի 14, 1954(1954-02-14), Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, Ուկրաինայի կոմունիստական կուսակցության անդամ, ունի պետական ծառայողի առաջին աստիճան։

Զարեմա Կատուշևա
 
Կրթություն՝ Յարոսլավ Իմաստունի անվան ազգային իրավաբանական ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 14, 1954(1954-02-14) (70 տարեկան)
Ծննդավայր Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա

Կենսագրություն

խմբագրել

1976 թվականին ավարտել է Սամարղանդի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը (1976), մաթեմատիկոս։ Նա նաև 1993 թվականին ավարտել է Սիմֆերոպոլում կադրերի կառավարման բարձրագույն դպրոցը՝ «հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ, ինչպես նաև 2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Խարկովի ազգային իրավաբանական ակադեմիան՝ «իրավաբան» մասնագիտությամբ։

1990 թվականից Ուկրաինայի քաղաքացի։

2002 թվականից մինչև 2006 թվականը եղել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր։ Զարեման ընտրվել է Ուկրաինայի կոմունիստական կուսակցության կուսակցական ցանկի 59 համարի ներքո։

2007 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Ուկրաինայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի տեղակալի պաշտոնում։ Իր սեփական հաստատմամբ. «Եկել է աշխատել Միխայիլ Պապիևի թիմում»[1]. Ազատվել է աշխատանքից ՝ պետական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ։

Ունի որդի և դուստր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Зарема Катушева: За годы независимости народ Украины загнан в угол и фактически поставлен на колени | Компартія України». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել