Զարեհ Մովսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զարեհ Գրիգորի Մովսիսյան (հունվարի 5, 1900[1], Ախալցխա[1] - դեկտեմբերի 5, 1977[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ռենտգենաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1959), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։
Ծնվել է | հունվարի 5, 1900[1] |
---|---|
Ծննդավայր | Ախալցխա[1] |
Մահացել է | դեկտեմբերի 5, 1977[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի երկրորդ պետական համալսարան (1924)[1] |
Մասնագիտություն | ռենտգենաբան |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1954) |
Պարգևներ |
Կենսագություն
խմբագրել1924 թվականինին ավարտել է Մոսկվայի 2-րդ համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1924 թվականից ձեռնամուխ է եղել ՀՍՍՀ մի շարք քաղաքների ու շրջանների բժշկական հիմնարկներում ռենտգենաբանության բաժանմունքների, ռենտգենախտորոշման և ռենտգենաբուժության կաբինետների կազմակերպմանը։ 1958-1977 թվականներին եղել է բժիշկների կատարելագործման ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են կմախքի ոսկրերի և ոսկրահոդային ապարատի ախտահարումների ռենտգենախտորոշմանը և ռենտգենաբանության ժամանակակից խնդիրներին։ Մովսիսյանը լուսաբանել է վերջույթների ոսկրերի սնուցողական փոփոխությունների ծագումն ու ընթացքը և ձևակերպել այդ պրոցեսների զարգացման օրինաչափությունները։ Ըզբաղվել է նաև մի շարքյ հիվանդությունների (ուռուցքներ, տուբերկուլոզ, ճառագայթային հիվանդություն, օրգանների էխինոկոկոզ և այլն) ռենտգենախտորոշման հարցերով։ Մովսիսյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր ռենտգենոլոգը։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկեր
խմբագրել- Трофические изменения костей конечностей в рентгенологическом изображении и закономерности их развития, Е․, 1958
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարեհ Մովսիսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 43)։ |