Զարդենի կրկնափետրաձև

բույսերի տեսակ
Զարդենի կրկնափետրաձև
Զարդենի կրկնափետրաձև
Զարդենի կրկնափետրաձև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Վերնատրիբա Helianthodae
Տրիբա Coreopsideae
Ցեղ Զարդենի (Cosmos)
Տեսակ Զարդենի կրկնափետրաձև (C. bipinnatus)
Միջազգային անվանում
Cosmos bipinnatus

Զարդենի կրկնափետրաձև, աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս։ Հայրենիքը Մեքսիկան է։

Նկարագրություն խմբագրել

Խոշոր, նոսրասաղարթ, բրգաձև բույս է՝ մինչև 1,5 մ բարձրությամբ։ Տերևները խիստ կտրտված են, կրկնակի փետրաձև։ Ծաղկաբույլերը խոշոր են, լեզվակավոր, սպիտակ, վարդագույն կամ կարմիր։ Հանդիպում են հասարակ և լիաթերթ տեսակներ։ Լուսասեր է և ցրտադիմացկուն։ Լավ է աճում բոլոր տիպի հողերում, առանձնապես զգայուն չէ հողում եղած սննդանյութերի նկատմամբ։ Օրգանական նյութերով հողը պարարտացնելու դեպքում զարդենին սովորականից ուշ է ծաղկում։

Սերմերը ցանում են գարնանը անմիջապես բաց գրունտում։ Հետագայում ծիլերը նոսրացնում են՝ թողնելով բույսը բույսից 30 սմ հեռավորության վրա։ Ծաղկում է ցանքից երկուսուկես ամիս հետո` հունիսի կեսերից մինչև ուշ աշուն։ Տալիս է ինքնացանք։

Օգտագործվում են լանդշաֆտային ձևավորումներում՝ հատկապես ծաղկային օջախներում՝ գազոնի ֆոնի վրա, միքսբորդերներում և պարտերային ձևավորումներում։ Պիտանի է կտրած ծաղիկներ ստանալու համար, որոնք օգտագործվում են տարբեր բնույթի ծաղկային վերադաշնակումներում։ Պիտանի է Հայաստանի բնակլիմայական բոլոր պայմաններում մշակելու համար։ Զարդենու բազմաթիվ արժեքավոր տեսակներ օգտագործվում են ամենուրեք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարդենի կրկնափետրաձև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարդենի կրկնափետրաձև» հոդվածին։