Զարգացման արատներ
Զարգացման արատներ, զարգացման անոմալիա, օրգանիզմի նորմալ կառուցվածքի շեղում, որն առաջանում է նարարգանդային կամ հազվադեպ դեպքերում հետծննդաբերական զարգացման շրջանում։
Արտաքին և ներքին միջավայրերի ազդեցություն
խմբագրելՊետք է տարբերել նորման ծայրահեղ տարբերակներից։ Զարգացման արատները առաջանում են ներքին (հորմոնալ խանգարումներ, սեռական բջիջների ոչ լիարժեք քանակ, և այլն) և արտաքին (իոնացնող ճառագայթում, [[Վիրուսներ|վիրուսային վարակներ]], թթվածնի անբավարարություն, որոշ քիմիկատների աազդեցություն և այլն) գործոնների ազդեցությամբ։ 20-րդ դարի երկրորդ կեսից նկատվում է զարգացման արատների զգալի աճ, մասնավորապես զարգացած երկրներում։
Առաջացման պատճառներ
խմբագրելԱռաջացման պատճառների 40-60 %-ը անհայտ են։ Նրանք օգտագործում են «հատուկենտ բնածին» տերմինը, նշելով անհայտ պատճառ։ 20-25 % արատների համար ավելի հավանական է «բազմագործոն» պատճառը — բարդ միջավայրում։ Մնացած 10-13 %-ը կապված են արտաքին միջավայրի գործոննորի հետ։ Միայն 12-25 % արատներն ունեն գենետիկական պատճառ։
Ալկոհոլ
խմբագրելԾնողների ալկոհոլիզմը ունի նշանակություն։ Մոր կողմից ալկոհոլի օգտագերծումը կարող է պտղի մոտ առաջացնել Պտղի ալկոհոլոյին սինդրոմը։
Նիկոտին
Հղիության ժամանակ ծխելը կարող է ազդել երեխայի ֆիզիկական զարգացման վրա։
Իոնային ճառագայթում
Ռենտգենյան ճառագայթները, ռադիոակտիվ ռադիկալների ազդեցությամբ կարող են ուղղակի ներգործություն ունենան գենետիկական ապարատի վրա։ Բացի ուղիղ ազդեցությունից, իոնային ճառագայթումը ունի նաև թունավոր ազդեցություն և շատ բնածին արատների պատճառն է։
Դեղահաբեր
խմբագրելՀարկավոր է նշել, որ գոյություն չունեն այնպիսի դեղամիջոցներ, որոնք կարելի է համարել լիովին անվտանգ, հատկապես հղիության վաղ փուլերում։
Տեսակներ
խմբագրել«Զարգացման արատներ» դա լայն կատեգորիա է, որը ներառում է տարբեր պայմաններ. աննշան ֆիզիկական անոմալիաներ (օրինակ, բնածին նշան), առանձին համակարգերի լուրջ խախտումներ (օրինակ, բնածին սրտի արատ կամ վերջույթների արատ), և անոմալիաների զուգորդումներ, որոնք ազդում են մարմնի մի քանի մասերի վրա։ Բնածին արատների նյութափոխանակությունները նույնպես համարվում են բնածին արատներ։
Գոյություն ունեն երեք տիպի բնական արատներ՝
- Բնածին ֆիզիկական արատներ
- Բնածին նյութափոխանակության արատներ
- Այլ գենետիկական արատներ
Գրականություն
խմբագրել- Дыбан А. П., Очерки патологической эмбриологии человека, Л., 1959
- Рассел Л. Б., Действие излучений на внутриутробное развитие млекопитающих, в кн.: Радиобиология, пер. с англ., М., 1960
- Поттер Э,, Патологическая анатомия плодов, новорождённых и детей раннего возраста, пер. с англ., М., 1971.