Զավեն Խաչիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զավեն Խաչիկյան (հուլիսի 27, 1955, Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆոտոլրագրող, լուսանկարիչ[1][2][3], վավերագրող[4]։
Զավեն Խաչիկյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | լրագրող և ֆոտոլրագրող |
Կենսագրություն
խմբագրելԶավեն Խաչիկյանը ծնվել է 1955 թվականի[5] հուլիսի 27-ին, Հայաստանի Մեղրի քաղաքում[6]։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Երևանում՝ 1972, որից հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ու այն ավարտել 1977 թվականին։ 1979-1981 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։ 1978-1982 թվականներին եղել է Հայաստանի ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի աշխատող[7]։ 1982 թվականին փոխել է մասնագիտությունը և զբաղվել կինո-ֆոտո վավերագրությամբ, համագործակցել է տեղական երիտասարդական թերթերի հետ։ 1983 թվականին աշխատել է «Ավանգարդ» և այլ թերթերի խմբագրություններում, ինչպես նաև «Արմենպրես» գործակալությունում։
Զավեն Խաչիկյանը լուսաբանել է 1988 թվականին սկիզբ առած Արցախյան շարժումը, անդրադարձել է շարժմանը նախորդած ու հաջորդող իրադարձությունների մասին, որպես լրագրող մի քանի անգամ եղել պատերազմի դաշտում։ Արցախյան շարժման և պատերազմի մասին լուսանկարներ և ռեպորտաժներ է հրապարակել հայկական, ռուսական, ամերիկյան, ֆրանսիական և բրիտանական թերթերում ու ամսագրերում։ Հանդիսանում է «Բնանկար կամ վերնագրված տարածք», «Շարժո՞ւմ, հեղափոխությո՞ւն, ո՛չ, նոր Ժամանակաշրջան», «Պատերազմ դադար», «Մենք» նախագծերի հեղինակը։ 2010 թվականին հրապարակել է «543210 կամ գալիս ենք մանկությունից», 2014, 2015 և 2016 թվականներին հրապարակել է «Կաշառակերության և ընտրակաշառքների դեմ պայքարի բոլոր միջոցները Հայաստանում», իսկ 2016 թվականին՝ «Սև, սպիտակ, եռագույն» գրքերը։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- Հայաստանի կոմերիտական երիտասարդական միության մրցանակ (1988 թվական)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Շարժում 1988/25. Զավեն Խաչիկյան՝ Շարժումը լուսանկարչի աչքերում». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Զավեն Խաչիկյան, Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին
- ↑ «Հանդիպում. լուսանկարիչ Զավեն Խաչիկյան». blog.168.am. 27․07․2021.
- ↑ «Զավեն Խաչիկյան». ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. 2015 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «ԽԱՉԻԿՅԱՆ, ԶԱՎԵՆ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Zarkfoundation - Զավեն Խաչիկյան». zarkfoundation.com.
- ↑ «ԽԱՉԻԿՅԱՆ Զավեն». YPC. 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.