Զաստավա Մ76, դիպուկազարկ հրացան, ստեղծվել է Հարավսլավիայում՝ Կալաշնիկովի ինգնաձիգի հիմքի վրա, նախատեսված է ավելի երկար ու հզոր հրացանային փամփուշտների համար (7,92×57մմ)։

Զաստավա Մ76
Տեսակհրազենային մոդել
Ենթատեսակդիպուկազարկ հրացան, կիսաավտոմատ զենք և repeating rifle?
Երկիր ՀՍՖՀ,  Սերբիա և Չեռնոգորիա և  Սերբիա
Ծառայության ընդունման տարի1976
ԱրտադրողЗастава Оружие
Փամփուշտի տեսակ7,92×57 մմ

Պատմություն խմբագրել

Ստեղծվել է Կալաշնիկովի ինքնաձիգի հիմքի վրա, թողարկվել է սերբական «Застава Оружие» ընկերության կողմից։ 1947 թվականից մտել է գործածության մեջ։ Օգտագործվում է բանակի դիպուկահարների սպառազինության համար։

Կառուցվածք խմբագրել

Հրացանն ինքնալիցքավորվող է. վերալիցքավորումը տեղի է ունենում վառոդային գազի՝ հետադարձ մեխանիզմի նախնական դիրք վերադառնալու շնորհիվ։ Հետադարձ մեխանիզմը նախատեսված է փակաղակի շրջանակը փակաղակի հետ առջևի դիրք վերադարձնելու համար։ Կրակոցների ժամանակ փողանցքը փակվում է փակաղակով՝ պահելով այն երկու մարտական դիրքի։ Չնայած Կալաշնիկովի ինգնաձիգի արտաքին նմանությանը, Մ76-ի որոշ դետալներ անհրաժեշտ էր փոխել, որպեսզի ստացվեր հզոր հրացանային փամփուշտ։ Ի տարբերություն ինգնաձիգի, ընդլայնված են երկարությունը փակաղակում, կափարիչը և գազի արտահոսքի խողովակը։ Զարկանաձգանային մեխանիզմը թույլ է տալիս կրակի դուրս մղումը մեկ կրակոցով[1]։

Հրացանն ունի երկար և ծանր փող 4 ակոսով (ակոսների հեռավորությունը 240 մմ) և ճեղքավոր բոցամարիչով՝ Դրագունովի դիպուկահար հրացանի նման։ Փամփուշտներով սնումը կատարվում է 10 փամփուշտով հանովի պահեստատուփից։

Հրացանաձգության կառավարման դետալները Կալաշնիկովի ինքնաձիգի նման են տեղադրված։

Հրացան ունի մեխանիկական սեկտորային նշանոց՝ թիրախավորել մինչև 1000 մետր հեռավորությամբ, որի մեկ բաժանումը 50մ է։ Փողատուփի ձախ կողմում ամրացված է գիշերային նշանառության համար նախատեսված հարմարանք։ Հաստիքային է համարվում 1969 թվականի քառակողմ օպտիկական նշանոցը № 2 (ON-2M1969)։

Փողակալը, ատրճանակային բռնակը և կոթը փայտից են։ Կոթի ծոծրակալի վրա հարվածամեղմիչ է տեղադրված։

Հրացանի վրա կարող են նաև տեղադրված լինել խլացուցիչ և սվին-դանակ։

Տարբերակներ և մոդիֆիկացիա խմբագրել

  • Զատավա Մ91 —մոդիֆիկացիա փափմուշտի տր 7,62×54 մմ
  • LKP Մ76 —ազատ վաճառքի տարբերակ 7,62×51 մմ NATO[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. А. И. Благовестов. То, из чего стреляют в СНГ / ред. А. Е. Тарас. Минск, «Харвест», М., ООО «Издательство АСТ», 2000. стр.404-405
  2. Zastava Arms Արխիվացված 2012-05-09 Wayback Machine

Գրականություն խմբագրել

  • Pravilo poluautomatska snajperska puška 7.9 mm M76. Beograd, Savezni sekretarijat za narodnu odbranu; Generalštab JNA. 1982.

Արտաքին հղումներ խմբագրել