Դրագունովի դիպուկահար հրացան

Դրագունովի 7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան (ԴԴՀ, Ինդեքս ԳՐԱՈւ – 6B1), (ռուս.՝ 7,62-мм снайперская винтовка Драгунова), ինքնալիցքավորվող դիպուկահար հրացան, որը մշակվել է 1957-1963 թվականներին մի խումբ կոնստրուկտորների կողմից, Եվգենի Դրագունովի գլխավորությամբ։

Դրագունովի դիպուկահար հրացան
Снайперская винтовка Драгунова
Տեսակհրազենային մոդել
Ենթատեսակդիպուկազարկ հրացան և կիսաավտոմատ զենք
Երկիր ԽՍՀՄ
Ծառայության ընդունման տարի1963
ՊատերազմներՎիետնամի պատերազմ, Քաղաքացիական պատերազմ Աֆղանստանում, Իրաքյան պատերազմ, Հարավսլավական պատերազմ, Կարգիլի պատերազմ, Զինված բախում Ուկրաինայի արևելքում և Սիրիայի քաղաքացիական պատերազմ
ՍտեղծողԵվգենի Դրագունով
ԱրտադրողԿոնցեռն «Կալաշնիկով»
Տեխնիկական տվյալներ
Փողի տրամաչափ7,62 մմ
Փողի երկարություն620 (ԴԴՀ, ընդհանուր)[1][2]
547 (ԴԴՀ, ակոսավոր հատվածը)[1]
565 (ԴԴՀԾ)[2] մմ
Զենքի երկարություն1225 (ԴԴՀ առանց սվին դանակի)[1]
1370 (ԴԴՀ սվին դանակով)[1]
1135/875 (ԴԴՀԾ բացված կոթով/
հավաքված կոթով)[2][3] մմ
Զենքի քաշը առանց փամփուշտների4,3 կգ
Պահեստատուփի տարողություն10 հատ
Փամփուշտի տեսակ7,62×54 մմ R
Մարտական արագաձգություն30 (մենահատ կրակոց) կր/ր կր/ր
Գնդակի սկզբնական արագություն830 (ԴԴՀ)[1][4]
810 (ԴԴՀԾ)[2][3] մ/վ
Ուղիղ կրակի հեռավորություն1200 մ
Նշանառու հեռավորություն1300 մ
Մահացու կրակի հեռավորություն3800 մ

Պատմություն խմբագրել

1960-ական թվականների կեսերին ԴԴՀ հրացանի արտադրության տեխնիկական գործընթացում փոփոխություններ են մտցվել՝ զինագործներ Ի. Ա. Սամոյլովը և Վ. Նիկիտինը մշակել են փողի արտադրության նոր տեխնոլոգիա[5]։

1990-ական թվականներին հրացանը սկսեցին համալրել պլաստմասսե փողակալով։ Բացի այդ, յուրացվել է հրացանի փոփոխված տարբերակի՝ «Տիգր» ինքնալիցքավորվող կարաբինի թողարկումը։

Ռազմամթերք և սարքավորումներ խմբագրել

 
ԴԴՀԾ փողի տուփը խոշոր պլանով

Դրագունովի դիպուկահար հրացանից կրակելու համար կիրառվում են 7,62×54 մմ R տրամաչափի փամփուշտներ սովորական, լուսածրող և զրահահար-հրկիզող գնդակներով, ինչպես նաև դիպուկահար փամփուշտներ (7Н1, 7Н14), կարող է կրակել նաև JHP և JSP էքսպանսիվ փամփուշտներով։ ԴԴՀ-ից կրակը վարում են մենահատ կրակոցներով։ Փամփուշտակալի տարողունակությունը 10 փամփուշտ է։ Փողաբերանի մասում ամրացվում է բոցամարիչ հինգ երկայնական անցքերով, որը քողարկում է կրակոցը գիշերային ռազմագործողությունների ժամանակ և պաշտպանում է փողը աղտոտումից։ Հրացանը համալրվում է ԴՕՆ-1 օպտիկական նշանոցով, հնարավորություն կա տեղադրելու գիշերային նշանոց[2][3][4][4]։

Շահագործման սկզբունք խմբագրել

 
4-րդ գվարդիական տանկային բրիդայի դիպուկահարը ԴԴՀ-ով:

Կրակի ժամանակ վառոդային գազերի մի մասը, որոնք դուրս են մղում փամփուշտի գնդակը, շարժվում են փողի խողովակի միջոցով գազային խուց և ճնշում են գործադրում գազային մխոցի դիմային պատին շարժելով մխոցը, փակաղակային ձողիկը և փակաղակը ետնամասային դիրք։

Հետադարձ մեխանիզմի միջոցով փակաղակային ձողիկը և փակաղակը վերադառնում են առաջնային դիրք։ Փակաղակը նոր փամփուշտը ուղարկում է փամփշտանոց և փակում է փողի խողովակը։

Ճշգրտություն և խտություն խմբագրել

Ըստ հրաձգային գործի ուղեցույցներում նշված կանոնների, հրացանի նշանազարկը համարվում է նորմալ, եթե կրակելու ժամանակ պառկած դիրքից 100 մ հեռավորության վրա չորս կրակոցով բոլոր չորս ծակվածքները տեղավորվում են 8 սմ շառավղով շրջանակի մեջ[1]։

Մոդելների տարատեսակներ խմբագրել

Գոյություն ունեն Դրագունովի դիպուկահար հրացանի հետևյալ տարատեսակներ՝

  • ԴԴՀԾ (ռուս.՝ СВДС) – ԴԴՀ-ի տարատեսակ ծալվող կոթով և կարճացված փողով[2]։
  • ԴԴՀԽ (ռուս.՝ СВДК) – ԴԴՀ-ի խոշորատրամաչափ տարբերակը 9,3×64 մմ տրամաչափի փամփուշտներով և ծալվող կոթով։
  • ԴՀԿ (ռուս.՝ СВУ) – Դիպուկահար հրացան կարճացված։
  • ՈւԴՀ (ռուս.՝ ТСВ-1) - .22 Long Rifle փամփուշտներով, որը մշակվել է Եվգենի Դրագունովի կողմից դիպուկահարների պատրաստման համար։

Շահագործող երկրներ խմբագրել

 
Ուկրաինացի ծովային հետևակը ԴԴՀ-ով Շոտլանդիայում
 
Հունգարացի զինծառայողը ԴԴՀ-ով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Наставление по стрелковому делу 7,62-мм снайперская винтовка Драгунова (СВД), Москва, Воениздат, 1984
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Описание СВДС Արխիվացված 2015-07-19 Wayback Machine на сайте концерна «Калашников»
  3. 3,0 3,1 3,2 Описание СВДС Արխիվացված 2010-02-18 Wayback Machine на сайте ОАО «НПО «Ижмаш».
  4. 4,0 4,1 4,2 Описание СВД Արխիվացված 2010-02-18 Wayback Machine на сайте ОАО «НПО «Ижмаш».
  5. подполковник В. Луканин. Оружейники // "Красная звезда", № 181 (13316) от 4 августа 1967. стр.4
  6. 6,0 6,1 6,2 Miller, David (2001). The Illustrated Directory of 20th Century Guns. Salamander Books Ltd. ISBN 1-84065-245-4.
  7. The World Defence Almanac 2006, page. 95, Mönch Publishing Group, Bonn 2006
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 Jones, Richard D. Jane’s Infantry Weapons 2009/2010. Jane’s Information Group; 35 edition (January 27, 2009). ISBN 978-0-7106-2869-5.
  9. «DefenseImagery.mil | Find Imagery». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  10. Chávez’s Bid for Russian Arms Pains U.S. Retrieved on September 21, 2008.
  11. Singh, Lieutenant General R.K. Jasbir. Indian Defence Yearbook. India: Natraj Publishers. էջեր 388–391. ISBN 978-8186857113.
  12. Small Arms (Infantry Weapons) used by the Anti-Coalition Insurgency. Արխիվացված 2008-12-09 Wayback Machine Retrieved on August 26, 2008.
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  14. Walter, John (2006). Rifles of the World. Krause Publications. էջեր 100–101. ISBN 0896892417.
  15. Jones, Richard (2009). Jane's Infantry Weapons 2009-2010. Jane's Information Group. էջ 897. ISBN 0710628692.
  16. 16,0 16,1 Type 79/85 Sniper Rifle. Retrieved on September 21, 2008.
  17. 17,0 17,1 7.62 mm SNIPPING RIFLE. Արխիվացված 2009-01-06 Wayback Machine Retrieved on September 29, 2008.
  18. NDM-86. Retrieved on September 21, 2008.
  19. NDM86. Արխիվացված 2009-01-06 Wayback Machine Retrieved on September 29, 2008.
  20. «Dragunov dot net - SVD rifles in use in Europe». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  21. Ministerstvo obrany SR:: Profesionál, 20. septembra 2007(չաշխատող հղում)
  22. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  23. «The Finnish Defence Forces 7.62 TKIV Dragunov». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  24. 7,62mm odstřelovačská puška vzor 63 Dragunov (modifikace) // RUČNÍ ZBRANĚ AČR. Ministerstvo obrany České republiky — AVIS, 2007 ISBN 978-80-7278-388-5 стр.30-33

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրագունովի դիպուկահար հրացան» հոդվածին։