Զաստավա Մ21
Զաստավա Մ21, սերբական ինքնաձիգ, ստեղծվել է Զաստավայի նախորդ մոդելների հիմքի վրա (բոլոր մոդելները ԱԿ-ի կրկնօրինակներ են)։
Զաստավա Մ21 | |
---|---|
Застава M21 | |
![]() ավտոմատ | |
Ենթատեսակ | ինքնաձիգ |
Երկիր | ![]() |
Ծառայության ընդունման տարի | 2004 |
Արտադրող | Застава Оружие |
Արտադրված է | Застава Оружје |
Տարբերակներ | դիտել |
Տեխնիկական տվյալներ | |
Փողի տրամաչափ | 5,56 մմ |
Փողի երկարություն | 460 (M21) 375 (M21S) 325 (M21C) մմ |
Զենքի երկարություն | 998/750 (M21) 925/676 (M21S) 855/606 (M21C) մմ |
Փամփուշտի տեսակ | 5.56×45 մմ ՆԱՏՕ |
Մարտական արագաձգություն | 560-680 կր/ր |
Ուղիղ կրակի հեռավորություն | 600 (M21)
500 (M21S) 400 (M21C) մ |
Նկարագրություն Խմբագրել
Զաստավա Մ21-ի ներքին կառուցվածքը նման է Կալաշնիկովի ինքնաձիգին, բացառությամբ ՆԱՏՕ-ի 5.56 × 45 մմ փամփուշտների և զենքի ձախ մասում՝ ատրճանակի կոթի վերևում, կրակելու ռեժիմների լրացուցիչ մղիչը։ Բացի դրանից, ինքնաձիգը տարբերվում է նշանոցի հնարավորությունով, ատրճանակի կոթի ձևով, փողակալով և բոցամարիչով։ Աջակողմյան ծալովի կոթը թույլ է տալիս կրակել զենքը՝ նույնիսկ ծալած ժամանակ։ Ինքնաձիգի վրա հնարավոր է ամրացնել սվին դանակ և նռնականետ։ Փողանցքը քրոմապատված է։ Ի տարբերություն նախորդների՝ Զաստավա 21-ի փողատուփի կափարիչը չի հանվում, ամրացված է ծխնիով, որի շնորհիվ հնարավոր է տեղադրել նշանառության Պիկատիննի ձող։ Փողն ունի բազմանկյունային ակոսներ և պատրաստված է սառը կռումով։ Բազմանկյունային ակոսներով փողն ունի փողաբերանի արգելակ-կոմպենսատոր, НАТО բոցամարիչ, որը թույլ է տալիս ամրացնել հրացանային նռնակներ։ Նշանահատիկը դուրս է բերված գազատար մեխանիզով, ուղղանը շարժական է։ Մ21-ի վրա հնարավոր է ամրացնել ինչպես ռուսական ГП-25 40 մմ-ոց նռնականետ, այնպես էլ ամերիկական Մ203։
Սվին-դանակն ամրացվում է փողի կողային մասից և նռնականետի միաժամանակ օգտագործմանը չի խոչընդոտում։
Տարբերակներ Խմբագրել
- Զաստավա Մ21Ա — սկզբնական տարբերակ (փողի երկարությունը 460մմ)[1];
- Զաստավա Մ21ԱԲՍ — Մ21Ա-ի տարբերակն է, տարբերվում է լրացուցիչ ձողերով և տեղադրման աքսեսուարներով[2]։
- Զաստավա Մ21Ս — փողի երկարությունը 375 մմ է[3]։
- Զաստավա Մ21ՍԲՍ— М21SՍի տարբերակն է, տարբերվում է լրացուցիչ ձողերով և տեղադրման աքսեսուարներով[4]։
Շահագործող երկրներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Assault Rifle M21 A | Zastava-arms
- ↑ «Assault Rifle M21 ABS | Zastava-arms»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-17-ին։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Assault Rifle M21 S | Zastava-arms»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-24-ին։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Assault Rifle M21 SBS | Zastava-arms»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-21-ին։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Zastava Arms Signs $30 Million Tech Transfer Deal with Azerbaijan»։ Balkan Monitor - A Defence & Security Daily։ Վերցված է հոկտեմբերի 25, 2014
- ↑ «Oružari ipak izvoze u Jermeniju» (Serbian)։ B92։ դեկտեմբերի 29, 2006
- ↑ 7,0 7,1 «SER_08.pdf»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 21, 2014-ին։ Վերցված է հոկտեմբերի 25, 2014
- ↑ «Snajperi iz Zastave za Jordan i Indoneziju» (Serbian)։ Blic։ հունվարի 12, 2011
- ↑ «::: ekapija - Iraqi interested in import of M21 rifle :::»։ Վերցված է հոկտեմբերի 25, 2014
- ↑ «M21 deo naoružanja Vojske Srbije» (Serbian)։ B92։ փետրվարի 10, 2008
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 28, 2007-ին։ Վերցված է փետրվարի 25, 2007
- ↑ «What rifle will the Pakistan Army choose?» (անգլերեն)։ մարտի 21, 2016
- ↑ «NATO vojnici nose srpske puške» (Serbian)։ Blic։ փետրվարի 28, 2008