Զաուրբեկ Պլիև

ռուս ֆուտբոլիստ

Զաուրբեկ Իգորևիչ Պլիև (սեպտեմբերի 27, 1991(1991-09-27)[1][2], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ռուսական և ղազախական ֆուտբոլիստ, Մոսկվայի «Դինամո» ակումբի պաշտպան։ Կոնստանտին Պլիևի եղբայրն է։

Football pictogram.svg
Զաուրբեկ Պլիև
Zaurbek Pliyev 2012.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 27, 1991(1991-09-27)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2009 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 0 (0)
2009—2010 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 4 (0)
2011 Ղազախստան Աստանա 21 (1)
2011—2013 Ռուսաստան Ալանյա 59 (1)
2014—2015 Ղազախստան Կայրատ 46 (4)
2016—2019 Ռուսաստան Ախմատ 50 (0)
2019—մ․հ․ Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 15 (0)
Ազգային հավաքական
2009 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 6 (1)
2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿենսագրությունԽմբագրել

Ակումբային կարիերաԽմբագրել

Մոսկվայի «Դինամո» ակումբի ֆուտբոլային դպրոցի սան է։ «Սպարտակ-Նալչիկի» կազմում նորամուտը կատարել է 2010 թվականի հուլիսի 15-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբի դեմ խաղում[3] (0:5): Զաուրբեկի նորամուտը ՌՖՊԼ-ում կայացել է երեք օր հետո «Սատուրնի» դեմ խաղում[4] (1:3):

2011 թվականին տեղափոխվել է Ղազախստանի Աստանայի «Լոկոմոտիվ»[5]։ «Լոկոյի» կազմում նորամուտը կատարել է Ղազախստանի 1-ին տուրի «Ժետիսույի»[6]։

2011 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել Վլադիկավկազի «Ալանիայի» հետ։ Նորամուտը կայացել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Բեշիկթաշ» ակումբի դեմ արտագնա խաղում (0:3)[7]։

2014 թվականի հունվարից հանդես է եկել «Կայրաթում»։ Նորամուտը նշել է «Ատիրաու» ակումբի դեմ Ղազախստանի առաջնության 1-ին տուրի խաղում (0:1)։ Մրցաշրջանի սկզբից «Կայրաթի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ 17 խաղ ԽՄԿԿ-ում (խփել է 3 գոլ), 3 խաղ՝ Ղազախստանի գավաթի խաղարկությունում, 4 խաղ՝ ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։ 2014 թվականի հոկտեմբերին Պլիևը և «Կայրաթի» և չորս ֆուտբոլիստներ հեռացվել էին ակումբից մինչև մրցաշրջանի ավարտը՝ գլխավոր մրցակցի՝ Երևանի «Աստանայի» հետ խաղը ձախողելու համար (1։ 5)[8]։

2016 թվականին հանդես է եկել Գրոզնիի «Ախմատ» ակումբում[9]։

2019 թվականի հունիսի 9-ին տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո»[10]։ Հուլիսի 12-ին Տուլայի «Արսենալի» դեմ խաղում (1:1) նորամուտը նշեց «Դինամոյում»։

Կարիերան հավաքականումԽմբագրել

Հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում։ 2011 թվականին հրավիրվել է Ղազախստանի երիտասարդական հավաքական[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Протокол матча «Спартак-Нальчик» — «Волга» (Нижний Новгород)
  4. Протокол матча «Спартак-Нальчик» — «Сатурн»
  5. «Заявка «Локомотива» на сезон 2011» (ռուսերեն)։ Официальный сайт клуба։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-01-ին։ Վերցված է 2011-03-05 
  6. «Заурбек Плиев: Мой дебют из-за поражения получился не очень удачным»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2020-09-28 
  7. ««Алания» уступила «Бешикташу»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2011-08-19 
  8. Хомич, Плиев и Бакаев отстранены от тренировок «Кайрата» до конца сезона
  9. Вызывавшийся в «молодежку» Казахстана игрок мечтает попасть в сборную России
  10. Заурбек Плиев переходит в «Динамо»!
  11. Молодёжная сборная Казахстана приступила к УТС

Արտաքին հղումներԽմբագրել