Զանգվածային սպանություն Ռեալենգուում
Զանգվածային սպանություն Տասո դա Սիլվեյրի քաղաքային դպրոցում (պորտ.՝ Escola Municipal Tasso da Silveira), 2011 թվականի ապրիլի 7-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններ, երբ Վելինգթոնի դպրոցի 23-ամյա նախկին աշակերտ Մենեզես դե Օլիվեյրան (պորտ.՝ Wellington Menezes de Oliveira) սպանել է 12 և վիրավորել 12՝ 12-ից 14 տարեկան աշակերրտների[3], որից հետո, ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում ստանալով մի քանի վնասվածք, ինքնասպան է եղել։ Սա Բրազիլիայի տարածքում նման տեսակի հրաձգության առաջին դեպքն է։
Զանգվածային սպանություն Ռեալենգուում | |
---|---|
Սպանության ձև | school massacre? |
Երկիր | Բրազիլիա |
Ամսաթիվ | ապրիլի 7, 2011 |
Սպանվածներ | 13 մարդ[1] |
Վիրավորներ | 22 |
Զենք՝ | Պտտագլոր (Ռևոլվեր)[2] |
Իրադարձություն
խմբագրել2011 թվականի ապրիլի 7-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 8:00-ի սահմաններում, սև հագուստով Վելինգթոն Մենեզես դե Օլիվեյրան ուսապարկով մտել է Ռեալենգուի դպրոց։ Առաջին հարկում թողնելով սպորտային պայուսակը՝ նա բարձրացել է երրորդ հարկ, որտեղ մտել է ութերորդ դասարանի աշխատասենյակ՝ ներկայանալով որպես նոր ուսուցիչ։ Այնուհետև Օլիվեյրան ուսապարկից հանել է երկու ատրճանակ և սկսել անկանոն կրակել աշակերտների և ուսուցչի վրա։ Իր զոհերին կրակել է գլխից[4]։ Ընդ որում, Օլիվեյրան առավելապե ընտրել էս աղջիկներ (12 սպանվածներից 10-ը աղջիկներ են եղել)[5]։ Աշակերտները անմիջապես սկսել են փախչել դասարանից։
Շատերը սկսել են կրակոցները նկարել բջջային հեռախոսների տեսախցիկներով[6]։ Այնուհետև հրաձգությունը տեղափոխվել է միջանցք և հարակից դասարան։ Առաջին ոստիկանները դեպքի վայր են ժամանել 8։32-ին, 38-ամյա ոստիկան Ալեխանդրո Մարիսո Ալվեսը, չմտածելով, ներխուժել է շենք և փոխհրաձգության մեջ մտել հանցագործի հետ, երբ նա պատրաստվում էր բարձրանալ երրորդ հարկ։ Կրակոցների ընթացքում ոստիկանը վիրավորել է Օլիվեյրային երկու ոտքերի և որովայնի շրջանում, որից հետո վերջինս ինքնասպան է եղել[7]։
Ավելի ուշ սպան ասել է․ «Պարզապես պարտքի զգացումը և մեծ զոհերից խուսափելու ցանկությունն առաջինը ինձ դպրոց բերեց։ Ես այդ տարիքի որդի ունեմ»։ Նա նաև նկարագրել է փոխհրաձգությունը․ «Երբ ես վազեցի 3-րդ հարկ, ես տեսա մի հրաձիգ, որը կրակ բացեց ինձ վրա, ապա ես վիրավորեցի նրան երկու ոտքերից, բայց նա դեռ շարունակում էր կրակել։ Ես ևս մեկ անգամ կրակեցի և վիրավորեցի նրա որովայնը, որից անմիջապես հետո հարձակվողը ինքնասպան եղավ…»[8]։
Դրդապատճառներ
խմբագրելՀանցագործի մոտ մահվանից առաջ գրություն են գտել, որում նա խոսել է ինքնասպան լինելու մտադրության մասին, քանի որ վարակվել է ՄԻԱՎ-ով[9]։ Նա նաև մշտական դեպրեսիայի մեջ է եղել 2010-ից՝ մոր մահից հետո[10]։ Հոգեբանները հայտարարել են, որ հրաձիգը տառապում էր հոգեկան խանգարման հազվադեպ տեսակներով, որտեղ հիվանդը չի զգում խղճահարություն, մեղքեր և զղջում, ինչպես նաև վախ իր կյանքի համար և հակված է ինքնասպանության մտքերի։ Նա հաճույք է ստանում այլ մարդկանց տառապանքից[11]։ Ոստիկանությունը պնդում էր, որ չունի մարդասպանի գործողությունների հետևում կանգնած կրոնական կամ քաղաքական շարժառիթների կոնկրետ ապացույցներ[12]։ Օլիվեյրայի տան խուզարկության ժամանակ հայտնաբերված տեքստերը վկայում են, որ նա տարված է եղել ահաբեկչական գաղափարներով և Իսլամով՝ բնութագրելով այն որպես ամենաճիշտը բոլոր կրոններից[13]։ Նրա հարևանը ասել է, որ Օլիվեյրան իսլամ է ընդունել մոտ երկու տարի առաջ[14]։ Իր նամակներում Օլիվեյրան պնդում էր, որ այցելել է Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում գտնվող մզկիթ՝ օրական չորս ժամով ուսումնասիրելով Ղուրանը[13]։ Նա իրեն ասոցացնում էր հեռվից ժամանած և սեպտեմբերի 11-ին հարձակումներին մասնակցած ոմն «Աբդուլ»-ի հետ[13]։ Նա նաև հայտարարել է, որ ցանկանում է երկրից արտագաղթել առավելապես մուսուլմանական բնակչությամբ երկիր՝ Եգիպտոս կամ Մալազիա[13]։ Ռիոյի մուսուլմանական ղեկավարները հերքում են Օլիվեյրայի հետ կապը[13]։
Առաջին հերթին, դուք պետք է իմանաք, որ կեղտոտներն առանց ձեռնոցների չեն կարող դիպչել ինձ, միայն մաքրաբարոյները կամ նրանք, ովքեր կորցրել են իրենց անաղարտությունը ամուսնության մեջ և ներգրավված չեն դավաճանության մեջ, կարող են դիպչել ինձ առանց ձեռնոցների, կամ, եթե այլ կերպ ասած, ոչ մի անբարոյական կամ շնացող չի կարող անմիջական կապ ունենալ ինձ հետ, ոչ մի անմաքուր բան չի կարող դիպչել իմ արյանը։ Ոչ մի անմաքուր բան չի կարող կապ ունենալ անմեղ մարդու հետ առանց նրա թույլտվության. նրանք, ովքեր ինձ կպատրաստեն թաղման, պետք է հանեն իմ բոլոր հագուստը, լվացվեն, չորացնեն և մերկ փաթաթեն ինձ սպիտակ կտորի մեջ, որը գտնվում է այդ շենքի առաջին սենյակում, և դրանից հետո նրանք կարող են ինձ դնել իմ դագաղի մեջ։ Եթե հնարավոր է, որ ես ուզում եմ թաղված լինել այն գերեզմանի կողքին, որտեղ իմ մայրը քնած է հավերժական քնով։Մորս անունը Դիչիա Մենեզիս դե Օլիվեյրա է, և նա թաղված է Մուրանդ գերեզմանատանը։ Իմ գերեզմանի մոտ պետք է լինի Աստծո ճշմարիտ հետևորդը, և նա պետք է աղոթի իմ գերեզմանի առջև և ներողություն խնդրի Աստծուց այն բանի համար, որ ես աղոթում եմ, որ վերադարձի դեպքում Հիսուսը արթնացնի ինձ մահվան քնից մինչև հավերժական կյանք։ Ես թողել եմ տունը Սեպետիբում, որտեղ ընտանիքի կարիքը չկա։ Կան աղքատ կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են առատաձեռն մարդկանց կողմից, ովքեր հոգ են տանում լքված կենդանիների մասին, և ես ուզում եմ, որ այս վայրը նվիրաբերվի այդպիսի կազմակերպություններից մեկի կողմից, քանի որ վերջին ժամանակներում կենդանիները արհամարհվում են, և նրանք կարիք ունեն խնամքի և պաշտպանության շատ ավելին, քան մարդկային էակները, որոնք ունեն առավելություն. նրանք կարող են հաղորդակցվել և ապրել։ Ուստի նրանք, ում բաժին է հասնելու իմ տունն է, ես խնդրում եմ ձեզ, խնդրում եմ, լսեք նրանց բողոքները, և կատարեք իմ խնդրանքը, ավտոմատ կերպով դա կկատարի իմ ծնողների ցանկությունը, ովքեր այդ սեփականությունը փոխանցել են իմ անունով, և գիտեն այդ բոլորը։ Կատարեք իմ խնդրանքը, հակառակ դեպքում, դա ավտոմատ կերպով անհարգալից կլինի իմ ծնողների ցանկություններին, և դա կապացուցի, որ ձեզանից ոչ ոք չի հարգում ձեր ծնողներին, ովքեր քնում են հավերժական քնով։ Ես հավատում եմ, որ դուք բոլորդ հարգանք ունեք մեր ծնողների նկատմամբ և ապացուցելով դա՝ արեք այն, ինչ ես խնդրել եմ։
2011 -ի ապրիլի 13-ին ոստիկանությունը հրապարակել է Օլիվեյրայի կողմից արձանագրված երկու տեսանյութերը դեռևս 2010-ի հուլիսին, որտեղ նա խոսում է հանցագործության դրդապատճառների մասին։ Տեսանյութից պարզ է դառնում, որ դրդապատճառը դպրոցում նվաստացումն է, ինչպես նաև այն, որ Օլիվեյրան որոշել է դառնալ ընդօրինակող։
Վելինգթոն Մենեզես դե Օլիվեյրա
խմբագրելՀանցագործությունը կատարել է «Տասո դա Սիլվեյր» դպրոցի 23-ամյա նախկին աշակերտը, որը 1999-2002 թվականներին սովորել է այնտեղ, Վելինգթոն Մենեզես դե Օլիվեյրան։ Հանցագործն ապրել է դպրոցից մի փոքր հեռու։ Նա ծնվել է 1987 թվականի հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյում գտնվող բազմազավակ ընտանիքում, եղել է ընտանիքում հինգ եղբայրներից կրտսերը։ Նրա կենսաբանական մայրը հոգեկան հիվանդ է եղել և նույնիսկ փորձել է ինքնասպան լինել[15]։ Նա որդեգրվել է Դիչիա Մենեզիս դե Օլիվեյրայի կողմից։ Որպես երեխա, նրան նկարագրել են որպես ամաչկոտ և հանգիստ տղա, որը միշտ իրեն պահել է լավ։ Նա հաճախ էր ծաղրվում հասակակիցների կողմից, քանի որ Եհովայի վկա էր, ինչպես իր մայրը։ Դպրոցում նրան տարօրինակ վարքի պատճառով անվանել են Շերման՝ վկայակոչելով «Ամերիկյան կարկանդակի» հերոսին։ Մոր մահից հետո Օլիվեյրան սկսել է սև հագնվել և գրեթե դադարել է տնից դուրս գալ։ Ժամանակի մեծ մասը նա անցկացրել է սոցիալական ցանցերում։ Զանգվածային սպանությունից երկու տարի առաջ նա իսլամ էր ընդունել, քանի որ դա համարում էր ամենաճիշտ կրոնը[16]։
2011 թվականի մարտին Վելինգթոն Մենեզես դե Օլիվեյրան անօրինական կերպով ձեռք է բերել երկու ռևոլվեր և ավելի քան հարյուր փամփուշտ, ատրճանակներից մեկը պատկանել է մարդուն, որը մահացել է 1994 թվականին։ Զենքը նրան վաճառել է այդ մարդու որդին, ատրճանակը 200 դոլար է արժեցել։ Երկրորդը պատկանել է կոտորածի ժամանակ աշխատած 57-ամյա տղամարդուն[17]։ Ոստիկանության հարցաքննության ժամանակ երկու վաճառողներն էլ հայտարարել են, որ Օլիվեյրան իրենց ասել է, որ զենքը ինքնապաշտպանվելու համար է անհրաժեշտ[18]։ Ավելի ուշ ռևոլվերներից արձակվել է 62 կրակոց։ Նաև դիակի զննությամբ հայտնաբերվել է չօգտագործված 18 փամփուշտ[19]։ Օլիվեյրան ինքնասպան է եղել 2011 թվականի ապրիլի 7-ին՝ կրակելով իր գլխին։ Դրանից առաջ նա ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ մի քանի վնասվածք էր ստացել։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 22-ին «Կաժու» գերեզմանատանը, բոլոր հարազատները հրաժարվել են նրա մարմնից, և նրանցից ոչ մեկը ներկա չի եղել արարողությանը[20]։
Հետևանքներ
խմբագրելԲրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը զոհերի հիշատակին եռօրյա ազգային սուգ է հայտարարել։ Նա նաև դեպքի վայր ժամանած ոստիկաններին հերոսներ է անվանել[21]։ Ռիո դե Ժանեյրոյի արքեպիսկոպոս Ժուան Օրանի Տեմպեստան Բենեդիկտոս 16-րդից նամակ է ստացել, որում նա ասել է, որ ջանասիրաբար աղոթել բոլոր վիրավորների շուտափույթ ապաքինման և զոհվածների հոգու հանգստության համար[22]։ 2011 թվականի ապրիլի 9-ին մարդասպանի տունը նկարվել էր «Մարդասպան» և «Վախկոտ» գրություններով[23]։ Ապրիլի 12-ին կրակոցների վայր առաջին ժամանած ոստիկանները կոչումներ են ստացել[24]։ 1999 թվականին հարձակման ենթարկված" Կոլումբայն " միջնակարգ դպրոցի աշակերտները սգո պաստառ են պատրաստել և ուղարկել «Տասա դա Սիլվա» տարրական դպրոց[25]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.gazetadopovo.com.br/politica/republica/em-2011-massacre-de-realengo-deixou-12-alunos-mortos-e-chocou-o-pais-dpfii4bz3bqt2ezvqq961nbbf/
- ↑ https://manxxxa.wordpress.com/2011/04/09/as-armas-usadas-pelo-welllington-menezes-de-oliveira/
- ↑ Polícia diz que 11 crianças morreram no ataque a escola no Rio
- ↑ «Ataque à escola em Realengo foi premeditado, diz comandante de batalhão da PM». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ G1 — 'Ele atirava nas meninas para matar', diz aluno que sobreviveu a ataque — notícias em Tragédia em Realengo
- ↑ «Vídeo amador mostra imagens do massacre em Realengo». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Homem abre fogo dentro de escola do Rio e mata ao menos 12 crianças
- ↑ Sentimento é de dever cumprido, diz PM que parou atirador no Rio
- ↑ Жуткая бойня случилась вчера в школе Tasso da Silveira в Рио-де-Жанейро
- ↑ Atirador era calado, tímido e vivia na internet — geral — Estadao.com.br
- ↑ «Jornal do Brasil — Tragédia em Escola — Psicóloga forense vê características de psicopata em atirador». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ At least 11 dead in massacre at Rio de Janeiro school — Monsters and Critics
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 «Manuscritos de atirador mostram fixação por terrorismo». g1.globo.com. 2011 թ․ ապրիլի 10. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ BARRIONUEVO, ALEXEI (7 April 7, 2011). «Gunman Opens Fire at School in Brazil, Killing 12 Children». The New York Times. London.
- ↑ 'Ele sempre foi um adolescente muito ausente', diz irmão do atirador
- ↑ Gunman Opens Fire at School in Brazil, Killing 12 Children — NYTimes.com
- ↑ Polícia prende homem que teria vendido arma a atirador; homem admitiu ter vendido também munições — 14/04/2011 — UOL Notícias — Cotidiano
- ↑ Lenta.ru: В мире:
- ↑ «Wellington efetuou pelo menos 60 disparos, diz polícia». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Corpo de atirador de Realengo éenterrado no cemitério do Caju
- ↑ Brazil shooting: 12 children killed in school rampage | World news | The Guardian
- ↑ Papa Bento XVI se diz «desolado» após massacre em escola do Rio — 08/04/2011 — AFP — Internacional
- ↑ G1 — Moradores se reúnem e pintam muro onde atirador morou em Realengo — notícias em Tragédia em Realengo
- ↑ G1 — Policiais que detiveram atirador em escola são promovidos no Rio — notícias em Tragédia em Realengo
- ↑ Alunos de Columbine, nos EUA, enviam recado a vítimas de Realengo.(պորտ.)